Ուսումնական երկրորդ շրջան. Հունվարյան նախագծերի փաթեթ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`   Հունվարի 8-31

Մասնակիցներ` երկարացված օրվա սովորողներ

Նախագծի նպատակը` Մասնակցություն մարմնամարզական խաղերինբնագիտատական փորձերին, ազգային խաղերին

Մանկավարժական առցանց ճամբարի աշխատակարգ․ 03․01-05․01

03․01․24թ․ Չորեքշաբթի

Մանկավարժական աշխատողների աշխատանք ըստ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, հետազոտական վարժարանիքոլեջի աշխատակարգերի՝

  • Ուսումնական երկրորդ շրջանի պատրաստություն
  • Ճամբարի, ջոկատների աշխատակարգեր
  • Հունվարյան բաց ստուգատեսների նախագծեր
  • Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Շարունակել կարդալ “Մանկավարժական առցանց ճամբարի աշխատակարգ․ 03․01-05․01”

Սովորող-սովորեցնող. Canva ծրագրով լոգոների ստեղծում

Cara-Agar-Canva-Tidak-Berbayar

Նախագիծ՝  Դիջիթեք 2024

Վայրը՝  Հարավային դպրոց-պարտեզ

ՕրըՀունվարի 16

Ժամ15:00-16:00

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Երկարացված օրվա կազմակերպիչներՆարե Միրզոյան, Էմիլյա Սարգսյան

Նպատակ`

  • Խմբային աշխատելու հմտության ձևավորում
  • Իմացածը կրտսեր ընկերոջը փոխանցելու , սովորեցնելու կարողության դրսևորում
  • Դիջիթեք ստուգատեսի մասնակցություն, համագործակցային աշխատանքի կազմակերպում։

Խնդիրներ՝ 

  • Ինչպես ինքնուրույն օգտվել Canva ծրագրից
  • Ինչպես ստեղծել մեր սեփական լոգոն
  • Canva ծրագրի գործիքների կիրառում։

Արդյունքում` Սովորողներն իրենց մեդիահմտությունները սովորեցնում և փոխանցում են կրտսեր ընկերներին :

Արդյունքը`

Հանրակրթական Դիջիթեք 2024

Screenshot-2023-12-28-101241-300x300

«Հանրակրթական Դիջիթեք»-ի նախագիծ

Հանրակրթական դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Դիջիթեք 2024 ստուգատեսի նպատակն է ներկայացնել  հանրակրթության ուսուցման մեջ   հեղինակային կրթական ծրագրի  ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ , ուսուցիչներ և պարզապես հետաքրքվողներ ։
Ստուգատեսին հայտատուն կարող է ներկայանալ ինչպես մենակ, այնպես էլ՝ խմբով ։

IMG_20240114_234338

 Ժամանակահատված՝  հունվարի 4-26 Շարունակել կարդալ “Հանրակրթական Դիջիթեք 2024”

Գեղասահքի սեմինար

received_2577805122377875Գեղասահքի արմատներն սկսվում են հեռավոր անցյալից, տանում են դեպի հեռավոր բրոնզե դար։ Այդ մասին են վկայում հնէաբանական գտածոները՝ խոշոր կենդանիների վերջույթների ոսկրերից պատրաստված չմուշկները։ Այդպիսի գտածոներ հանդիպում են Եվրոպական շատ երկրներում, իսկ ամենահին «չմուշկները» հայտնաբերվել են Օդեսայից ոչ հեռու Հարավային Բուգ գետի ափին։ Սակայն գեղասահքը սպորտաձև համարեցին այն պահից , երբ չմուշկները սկսեցին պատրաստել երկաթից, ոչ թե ոսկրից՝ ինչպես առաջ։ Ի սկզբանե գեղասահքը իրենից ներկայացնում էր սառույցի վրա գեղեցիկ կեցվածքով, բազմազան շարժումների տարրերի գծագրման վարպետություն։ Շարունակել կարդալ “Գեղասահքի սեմինար”

Աշխատակարգ. 25.12-28.12

25.12.23 Երկուշաբթի

10։00-12։20՝ աշխատանք Հարավային դպրոցում

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • աշխատանք դպրոցում
  • Ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում

12։20` ընդմիջում դպրոցներում

13։00` երկարացված օրվա կազմակերպիչներ, կազմակերպիչներ, ուսուցչի օգնականներ բրուտանոց, Լիսիցյան ծեսերի կենտրոնի սրահ/ Հասմիկ Գրիգորյանի արհեստանոց/ Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 25.12-28.12”

Ձիավարության, Հիպոթերապիայի սեմինար-պարապմունքների ամփոփում

Ձիավարության սեմինարները, ամենահաճելի, տևական սեմինարներն են, որոնց մասնակցել եմ։ Ձին ամենաբարի, ազնվական կենդանին է։Սեմինարների ընթացքում ձեռք ենք բերել անհրաժեշտ հմտություններ՝ կապված ձիերի խնամքի, սանձելու և թամբելու հետ, իսկ վերջում՝ ձիավարության մեջ։

Հիպոթերապիա կամ ձիաբուժություն ( հին հունարեն՝ ἵππος «ձի»), բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ։ Հիպոթերապիան օգտակար և արդյունավետ միջոց է արագացնելու երեխայի հետ կապված ակնկալվող արդյունքը, ինչպիսիք են խոսքի զարգացման, նյարդաբանական և ֆիզիկական ոլորտի բարելավման խնդիրները, ինչպես նաև զարգացնում է երևակայությունը։ Շարունակել կարդալ “Ձիավարության, Հիպոթերապիայի սեմինար-պարապմունքների ամփոփում”

Ամանորյա տոնածառներ

IMG_20231223_154618Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 4.3 դասարանի սովորողների հետ միասին պատրաստեցինք Ամանորյա տոնածառներ։ Նախապես կտրտել էինք ձվի արկղերը, ապա գուաշով սկսեցինք ներկել կտրտած հատվածները։ Ներկելուց հետո 3-ական կտորներից թելերի միջոցով պատրաստեցինք խաղալիքներ։ Վերջնական փուլը զարդարման փուլն էր։ Զարդարեցինք գեղեցիկ փայլերով, գույնզգույն թղթերով։ Վերջ, մեր ամանորյա ինքնաշեն խաղալիքները պատրաստ են։

Տեսանյութը ստորև`

Ճամփորդություն Մաչանենց Թատրոն

IMG_20231219_133641Հարավային դպրոց-պարտեզի 2.3 դասարանի սովորողների համար օրն ուրախ էր և զվարճալի պահերով լեցուն։ Այսօր նրանք ճամփորդեցին քաղաք Էջմիածին և այցելեցին Մաչանենց թատրոն` դիտելու «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ներկայացումը։ Սկզբից մտավախ էին, շփոթված, բայց հենց ներկայացումը սկսվեց, ուրախ և ոգևորված կլանվեցին ներկայացման մեջ։ Ներկայացումն այնքան հետաքրքիր էր, որ շատ վառ տպավորություններով վերադարձան դպրոց։ Տեսանյութը` ստորև.

Ամանորյա նախագծերի ամփոփում

Design a site like this with WordPress.com
Get started