Սեպտեմբեր ամսվա աշխատակարգ․ 1-8 սեպտեմբեր

Դասվարներ` Լուսինե Հակոբյան, Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

01. 09. 23թ. Ուրբաթ

13։15:00-15։00  Ծանոթություն սովորողների հետ, զրույց նախասիրությունների մասին

15։00-15։30   Ճաշ

15։30-16։15   Նկարչություն «Սեպտեմբերի 1»

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա աշխատակարգ․ 1-8 սեպտեմբեր”

Երկարացված օրվա ճամբար կազմակերպելու կարգ

Երկարացված ուսումնական օրվա ճամբարը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սովորողի ընտրած գործունեությունների, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։

Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Ծառայությունը վճարովի է․մատուցած ծառայության չափը որոշվում է պայմանագրով և կառավարման խորհրդի նիստի հաստատած չափով։

Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար։

Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ), նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում շաբաթվա օրացույցը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա  վարում է իր ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է ճամբարականների ընտրած գործունեություները, նրանց հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։

Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական օրացույցի համաձայն՝ նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը․ օրացույցը հրապարակվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանի համար:

Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություն։

Սովորողի անհատական աշխատակարգում ինքնակրթության համար կարող է նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչն պատասխանատու է իր խմբի քանակի, սովորողների ամենօրյա հաճախումների գրանցման համար։ Երկարացված օրվա կազմակերպիչն է ուղեկցում սովորողների խումբը դեպի տրասնպորտային կայան։ Երկարացված օրվա սովորողների մասին ճամբարի կազմակերպիչը օրինական ներկայացուցչին տեղեկություններ փոխանցում է էլեկտրոնային հասցեով։

Սովորողի օրինական ներկայացուցիչը երեխայի առանձնահտկությունների՝ ալերգիաների, հիվանդությունների, տրանսպորտով հետադարձ հասցեի փոփոխության, երեխայի հետադարձը այլ՝ դպրոցի համակազմին անծանոթ, անձի միջոցով՝ դպրոցից տուն կազմակերպելու մասին   պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել։

Միջավայր

  • Կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցների ուսումնական կաբինետներ, դպրոցի բակ, մարզասրահ, ջերմոց, տեխնոլոգիայի, երաժշտության սրահներ, բրուտանոց, ուսումնական Ագարակ, կրթահամալիրի ուսումնական կենտրոններ՝ ըստ նախապես հրապարակված օրացույցի։
  • Տարածք, որտեղ սովորողներն կարող են կազմակերպել բակային խաղեր, լինել մաքուր օդում։
  • Բակեր, թանգարաններ, քաղաքային պուրակներ, այլ։

Բովանդակություն

  • Համագործակցային (խմբային) աշխատանք
  • Սովորողի ընտրած գործունեություններ
  • Ուրբաթ համերգներ, այլ՝ օրացույցով որոշված համերգներ, ստուգատեսներ
  • Պար, նկարչություն, մարմնակրթություն
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Երևակայական մտածողությունը զարգացնող խաղեր, բակային խաղեր
  • Այլ՝ ճամբարականների առաջարկով ձևավորված գործունեություններ։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 4

Այսօր օգոստոսի 25-ն է։ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 4 օրը։ Այսօր օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ ժամերգություն։ Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 4”

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 3

Այսօր օգոստոսի 24-ն է, «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 3 օրը։ Սովորութ Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 3”

Կրթահամալիրը որպես սովորող-հայրենիք ամուր օղակ

Այս նյութում ցանկանում եմ խոսել «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող բաղադրիչի՝ ուսումնական ճամփորդությունների մասին։ Ճամփորդությունները նախագծվում են նախօրոք՝ ճամփորդության ղեկավարի կողմից։ Մասնակիցները ծանոթանում են նախագծին, ուսումնասիրում, պատրաստվում են նախապես։ Իսկ ճամփորդությունից հետո նկարներով և կարծիքով կիսվում են իրենց բլոգներում։ Շարունակել կարդալ “Կրթահամալիրը որպես սովորող-հայրենիք ամուր օղակ”

Իմ մասին

IMG_20230828_204143

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Ծնունդով Սյունեցի եմ, Կապան քաղաքից։ Ավարտել եմ Կապանի թիվ 1 միջն. դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ «Շրջակա միջավայրի պահպանություն և օգտագործում (ըստ ճյուղերի)», նախ բակալավրիատ, ապա մագիստրատուրա։ Սիրում եմ բնությունը, այն ունի հանգստացնող, ինքդ քեզ հետ առանձին մնալու, մտորելու հնարավորություն տվող հատկություն։ Բնության մեջ մտքիդ թռիչքը ընդարձակ է, մտքերդ՝ խորը։

Ուսանողական տարիներին դասերիս հետ զուգահեռ անհատական դասապատրաստումներ եմ անցկացրել, ունեցել եմ աշակերտներ, ինչպես նաև աշխատել եմ որպես ուսուցչուհի «Բողբոջներ» նախակրթարանում։ Առաջին անգամ կրթահամալիրի մասին լսել եմ 2014-2015թթ.-ին, իմ աշակերտից, իսկ ավելի մոտիկից ծանոթացել եմ, երբ 2020թ-ից աղջիկս ընդունվեց Հարավային դպրոց-պարտեզ։ Լինելով կրթահամալիրի ծնող, հաճախ ենք դստերս հետ պատրաստել ընտանեկան նախագծեր։ Ու այսպես, երբ արդեն երկրորդ բալիկս էլ է կրթահամալիրի սան, որոշեցի ես էլ միանալ այս մեծ ընտանիքին։ Ինչու՞ հենց «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը, քանի որ, ըստ իս, մեծ է կապը դպրոցի և շրջակա միջավայրի միջև։ Այստեղ հնարավոր է համատեղել իմ երկու սիրելի աշխատանքները։ Երբ աշխատում ես սիրով, անհնար է վերջնարդյունքը վատը լինի։ Մեկ այլ կետ է այն, որ դպրոցի հիմքում ընկած է «ազատություն» բառը։ Ե՛վ սովորեցնողը, և՛ սովորողը ազատ են։ Ազատ են իրենց գործողությունների, իրենց մտքերն արտահայտելու մեջ։ Ազատ մարդը բացվում է, ներկայանում իր ողջ էությամբ։ Աշխատելով կրթահամալիրում, ցանկանում եմ սաների հետ կիսվել իմ գիտելիքներով, ինչպես նաև ինչու՞ ոչ, նաև սովորել, նորը ձեռք բերել։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 2

Այսօր օգոստոսի 23-ն է։ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օր 2: Օրը սկսվել է Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ ասմունքով, երգով ու պարով։ Ապա քայլեցինք Խեցեգործության սրահ, որտեղ մեզ դիմավորեցին   —-      ։ Այստեղ մենք աշխատեցինք կավով, պատրաստեցինք մեր առաջին աշխատանքը։ Ամբողջ աշխատային ընթացքը շատ հետաքրքիր էր և հաճելի։

IMG_20230823_102755

Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 2”

«Ոսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հարցազրույցի վերլուծություն

Հարցազրույց, որից հետո իմ մեջ առաջացան երկակի զգացողություններ։ Իհարկե, ցանկացած ժամանակներում փոփոխությունները դժվար են կատարվում, ընդունվում։ Մարդկության ի հայտ գալուց հետո մարդն անընդհատ ձգտել է կատարելագործվելուն, ավելի կիրթ լինելուն։ Դարերի անցումը՝ Քարե դար, Բրոնզի դար, Երկաթի դար, իսկ հիմա էլ կարծես թե գիտության, տեխնոլոգիայի, գիտության դարաշրջան է։ Իհարկե, տեխնիկայի, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, ինքնակրթությամբ զբաղվելը միմիայն դրական է։ Բայց թողնել, որ ամբողջությամբ ուսուցումը լինի ինքնակրթությամբ, փոքր-ինչ անընդունելի է։ Ժամանակի ընթացում տեխնիկայի զարգացումը հիանալի է, սակայն դրա հետ միասին պետք է զարգանա, կատարելագործվի մարդը։ Հակառակ դեպքում աշխարհում կգերիշխեն ռոբոտներն ու համակարգիչները։

Միխայիլ Պոստնիկովի «Ապագայի թեքումով դպրոց»

«Ապագայի թեքումով դպրոց» հոդվածի հեղինակը Միխայիլ Պոստնիկովն է, ով իր լսարանին է ներկայացնում խորիմաստ հոդված, որով բարձրաձայնում է ժամանակակից դեռահասներին անհանգստացնող խնդրի մասին։ Սակայն հոդվածում կան մտքեր, որոնք ծայրահեղացված են, և փոքր ինչ անընդունելի են։ Սովորողները հաճախում են դպրոց, սահմանված կարգով, օրենքով, Շարունակել կարդալ “Միխայիլ Պոստնիկովի «Ապագայի թեքումով դպրոց»”

«Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում դպրոցում»

Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է։ Նա մանկավարժության մեջ արմատական փոփոխությունների կողմնակից է, և իր մտքերը լսարանին է ներկայացնում իր կարճ հոդվածներով։ Հայ հասարակությունն ամեն կերպ ընդդիմանում է ուսման ոլորտում փոփոխություններին։ Այս հոդվածը կարող է լավ ուղեցույց լինել մանկավարժների համար։ Շարունակել կարդալ “«Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում դպրոցում»”

Design a site like this with WordPress.com
Get started