«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 3

Այսօր օգոստոսի 24-ն է, «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 3 օրը։ Սովորութ Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 3”

Կրթահամալիրը որպես սովորող-հայրենիք ամուր օղակ

Այս նյութում ցանկանում եմ խոսել «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող բաղադրիչի՝ ուսումնական ճամփորդությունների մասին։ Ճամփորդությունները նախագծվում են նախօրոք՝ ճամփորդության ղեկավարի կողմից։ Մասնակիցները ծանոթանում են նախագծին, ուսումնասիրում, պատրաստվում են նախապես։ Իսկ ճամփորդությունից հետո նկարներով և կարծիքով կիսվում են իրենց բլոգներում։ Շարունակել կարդալ “Կրթահամալիրը որպես սովորող-հայրենիք ամուր օղակ”

Իմ մասին

IMG_20230828_204143

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Ծնունդով Սյունեցի եմ, Կապան քաղաքից։ Ավարտել եմ Կապանի թիվ 1 միջն. դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ «Շրջակա միջավայրի պահպանություն և օգտագործում (ըստ ճյուղերի)», նախ բակալավրիատ, ապա մագիստրատուրա։ Սիրում եմ բնությունը, այն ունի հանգստացնող, ինքդ քեզ հետ առանձին մնալու, մտորելու հնարավորություն տվող հատկություն։ Բնության մեջ մտքիդ թռիչքը ընդարձակ է, մտքերդ՝ խորը։

Ուսանողական տարիներին դասերիս հետ զուգահեռ անհատական դասապատրաստումներ եմ անցկացրել, ունեցել եմ աշակերտներ, ինչպես նաև աշխատել եմ որպես ուսուցչուհի «Բողբոջներ» նախակրթարանում։ Առաջին անգամ կրթահամալիրի մասին լսել եմ 2014-2015թթ.-ին, իմ աշակերտից, իսկ ավելի մոտիկից ծանոթացել եմ, երբ 2020թ-ից աղջիկս ընդունվեց Հարավային դպրոց-պարտեզ։ Լինելով կրթահամալիրի ծնող, հաճախ ենք դստերս հետ պատրաստել ընտանեկան նախագծեր։ Ու այսպես, երբ արդեն երկրորդ բալիկս էլ է կրթահամալիրի սան, որոշեցի ես էլ միանալ այս մեծ ընտանիքին։ Ինչու՞ հենց «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը, քանի որ, ըստ իս, մեծ է կապը դպրոցի և շրջակա միջավայրի միջև։ Այստեղ հնարավոր է համատեղել իմ երկու սիրելի աշխատանքները։ Երբ աշխատում ես սիրով, անհնար է վերջնարդյունքը վատը լինի։ Մեկ այլ կետ է այն, որ դպրոցի հիմքում ընկած է «ազատություն» բառը։ Ե՛վ սովորեցնողը, և՛ սովորողը ազատ են։ Ազատ են իրենց գործողությունների, իրենց մտքերն արտահայտելու մեջ։ Ազատ մարդը բացվում է, ներկայանում իր ողջ էությամբ։ Աշխատելով կրթահամալիրում, ցանկանում եմ սաների հետ կիսվել իմ գիտելիքներով, ինչպես նաև ինչու՞ ոչ, նաև սովորել, նորը ձեռք բերել։

Design a site like this with WordPress.com
Get started