Ցուցահանդես-վաճառք Հարավային դպրոց -պարտեզում

Այսօր Հարավային դպրոց-պարտեզում «Ձոն» ստուգատեսի շրջանակում իրականացվեց շատ գեղեցիկ ցուցահանդես-վաճառք: Ներկայացվել էին սովորողների, ինչպես նաև ուսուցիչների գեղեցիկ ձեռքի աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքում իր տեղը զբաղեցրեց նաև գարնանային մանկավարժական ճամբարի ընթացքում կատարված իմ աշխատանքը, որը վաճառվեց և իր փոքրիկ ներդրումն ունեցավ հանգանակության մեջ:

Լուսանկարը՝ Շամիրամ Պողոսյանի էջից

Ցուցահանդես-վաճառքի արդյունքում հավաքված գումարը կուղղվի Հարավային դպրոց-պարտեզում թոնրատան կառուցմանը:

Մանկավարժական գարնանային ճամբար. 27.03.

Այսօր Մանկավարժական ճամբարի երրորդ օրն է: Օրը սկսել ենք Հարավային դպրո-պարտեզում: Աննա Թորոսյանի հետ շարունակել ենք աշխատանքը շապիկների վրա:

Երկարացված օրվա կազմակերպիչների հավաքի համակարգողն այսօր Գոհար Բալջյանն էր: Ունեցանք շատ հաճելի զրույց, քննարկեցինք իրականացված նախագծերը:

Շարունակել կարդալ “Մանկավարժական գարնանային ճամբար. 27.03.”

Մանկավարժական գարնանային ճամբար. 26.03.

Այսօր Մանկավարժական ճամբարի երկրորդ օրն է: Օրը սկսվել է Հարավային դպրոց — պարտեզում , քննարկվել են Ապրիլյան, Մայիսյան հավաքի նախագծերը, անելիքները:

Այսօր Երկարացված օրվա կազմակերպիչների հավաքի համակարգողն էր Շամիրամ Պողոսյանը: Օրակարգում իրականացված նախագծերի քննարկումն էր:

«Նկարենք միասին» սեմինարի ժամանակ անցանք հաջորդ փուլին, մեր նկարած էսքիզները քնցկացրեցինք շապիկների վրա: Այս անգամ նկարելն ավելի հեշտ ու հմտորեն էր ստացվում : Նակրել եմ նաև թռչնատառ «Ն» տառը:

Մանկավարժական գարնանային ճամբար. 25.03.

Այսօր Գարնանային մանկավարժական ճամբարի առաջին օրն է: Օրը սկսել ենք Հարավային դպրոցում, քննարկել Մայիսկան հավաքի նախագծերը: Այնուհետև Արևելյան դպրոցի վերնատանը հանդիպում ենք ունեցել Երկարացված օրվա կազմակերպիչների հետ, քննարկել և ներկայացրել ստացված նախագծերը: Հավաքի համակարգողն էր Նառա Նիկողոսյանը:

Շատ հետաքրքիր սեմինար ունեցանք Աննա Թորոսյանի հետ. «Նկարենք միասին»: Այսօր առաջին պարապմունքն է, ընտրել ենք անհատական նկարներ, թղթի վրա նկարել էսքիզներ:

Design a site like this with WordPress.com
Get started