Ուրախ, ռիթմիկ խաղեր

Այսօր երկարօրյա ճամբարի ժամանակ ճամբարականների հետ ուրախ ու ռիթմիկ պարային խաղեր խաղացինք։ Սովորողների ուրախությանը չափ ու սահման չկար։

Տեսանյութը`

Հունվարյան ճամբարի համեղ ամփոփում

received_909185487285494

Հունվարյան ճամբարն ամփոփում ենք համեղ խոհարարական գործունեությամբ և ուրախ թեյախմությամբ։ Այսօր «Ընկերներ» ջոկատի հետ միասին պատրաստեցինք Փանքեյքեր։

Մի հրաշալի ձյունոտ, արևոտ օր

FB_IMG_1706734286667

Այսօր «Ընկերներ» ջոկատի հետ միասին զբոսնում, խաղում և վայելում էինք Հարավի գեղեցիկ ու պայծառ օրը՝ արևով և ձյունով միախառնված։

This slideshow requires JavaScript.

Ընթերցանություն

Ընթերցանությունը դրված է ուսուցման հիմքում և համարվում է կյանքի ամենաանհրաժեշտ հմտություններից մեկը։ Մարդիկ, ովքեր կարողանում են լավ կարդալ, իրենց ներդրումն են ունենում ծաղկող, աշխատունակ հասարակության ստեղծման գործում։ Նույն ժամանակ հենց իրենք ապրում են ավելի հագեցած կյանքով։ Երբ մարդիկ ինչ-որ բան են կարդում, նրանց մոտ կատարվում է ազդակում նույն նյարդաբանական շրջաններում, երբ եթե նրանք անձամբ անցնեին այն ամենի միջով, ինչ որ կարդում էին։ Կարևոր է ճիշտ ընտրել համապատասխան գիրքը և ամբողջությամբ ընկղմվել նոր աշխարհի մեջ։ Այսօր Հունվարյան ճամբարի ընթացքում ճամբարականներն իրենց հետ  բերել էին իրենց համար հետաքրքիր և հոգեհարազատ գրքերը… ընթերցանության ժամ է…

This slideshow requires JavaScript.

Այցելություն «Ինժեներական ստեղծագործության կենտրոն»

Այսօր Հարավային դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականների հետ «Բնագիտական ևտեխնիկական»  ստուգատեսի շրջանակում այցելեցինք «Ինժիներական ստեղծագործության կենտրոն», որտեղ ընկեր Արմանի և ընկեր Արմինեի հետ ականատես եղանք մի քանի փորձերի:Օրվա լուսաբանումն ու ամփոփումը տեսանյությում`

Ազգային խաղեր

Այսօր «Ազգագրության և ստեղծագործության» ստուգատեսի շրջանակներում երկարօրյա ճամբարի ընթացքում տարատարիք ճամբարականները խաղացին մոտ« Մուկն ու կատուն», «Կարմիր կոճակ» խաղերը։

Ճամփորդություն «Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»

FB_IMG_1705995498022

Այսօր Հարավային դպրոցի «Ընկերներ» ջոկատի հետ «Մարզական ստուգատեսի» շրջանակում ճամփորդեցինք «Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ։ Չնայած նրան, որ ճամբարականների մեծ մասն առաջին անգամ էր սառույցի վրա, շատ լավ կարողացան սահել, իրենց այդ հարցում օգնեցին այն սովորողները, ովքեր արդեն գիտեին սահել։ Ճամբարականները շատ տպավորված և ոգևորված էին ճամփորդությունից։

Տեսանյութը`

Ավելին` Անահիտ Հարությունյանի բլոգում

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսը մեր ընտանիքում

Հարավային դպրոց -պարտեզի 5 տարեկաններից Մայան այսօր «Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատեսի շրջանակներում կներկայացնի իր խաղալիքները, կպատմի իր թվային գործիքի մասին, ցույց կտա, թե ինչպես է օգտվում դրանից։

Տեսանյութերը ստորև`

Փետրվարյան նախագծերի փաթեթ

Առջևում ձմռան վերջին ամիսն է՝ Փետրվարը։ Այս ամիսը ճամբարականների հետ կփորձենք ջերմացնել հետաքրքիր և գեղեցիկ նախագծերով․

Design a site like this with WordPress.com
Get started