Զատկեզատիկ է, նավակատիկ է

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝ պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Պատրաստում ենք Ժենգյալով հաց

Ժենգյալով հացը հայկական ազգային ավանդական ուտեստ է, որը բաղկացած է կանաչիներով լցված հացից: Այն առավել տարածված է Սյունիքում և Արցախում:

Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ,
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ,-
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ։
Ձեթը շաղեմ ու շաղախեմ,
Խմոր հունձեմ, գնդեր թրծեմ,
Գնդեր հարթեմ, կանաչ լցնեմ,
Տեփեմ,
Ծեփեմ,
Բովին եփեմ…
Դառնա թխած,
Շահած-պահած
Ժենգյալով հաց։

Գուրգեն Գաբրիելյան

Արտասանում ենք Թումանյան

IMG_20240218_171849Թումանյանական օրերին ընդառաջ Հարավային դպրոց-պարտեզի 2տ սան Հենրին արտասանում է Թումանյան։

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսը մեր ընտանիքում

Հարավային դպրոց -պարտեզի 5 տարեկաններից Մայան այսօր «Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատեսի շրջանակներում կներկայացնի իր խաղալիքները, կպատմի իր թվային գործիքի մասին, ցույց կտա, թե ինչպես է օգտվում դրանից։

Տեսանյութերը ստորև`

Թթուդրիկի ծեսը Հարավի 5 տարեկաններում

Սեբաստացիների տոնին ընդառաջ Հարավի 5 տարեկանների սաներն իրականացրին Թթուդրիկի ծեսը: Նախքան ծեսի իրականացումը, սովորողները հորինեցին փոքրիկ պատմություններ թթվի բաղադրիչների մասին, դրանցից մարդուկներ պատրաստեցին։ 

Տեսանյութը Սուսաննա Ալոյանի բլոգից`

 

Հարթակում ծնողն է

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հանդես եկա որպես ծնող։ Հարավային դպրոց -պարտեզի 2-4 տարեկանների խմբում սաների հետ միասին շատ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք` բանջարեղեններից և մրգերից կենդանիների կերպարներ ստացանք։

Տեսանյութի հեղինակ` Ռուզաննա Ասատրյան

Իմ ճամփորդական պայուսակը 🎒

Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկանները Լիլիթ Մովսիսյանի և Սուսաննա Ալոյանի գլխավորությամբ ճամփորդում են դեպի աշնանային շքեղ «Բուսաբանական այգի»: Մայայի ճամփորդական պայուսակը պատրաստ է, իսկ բարձր տրամադրությունը` ապահովված։ 🎒✔️

Design a site like this with WordPress.com
Get started