Ծաղկունքի բաց դպրոցում զատկեզատիկ է, կրկնազատիկ է, նավակատիկ է

Այսօր Հարավային դպրոցի 1.1 և 1.2 դասարանի սովորողները համագործակցային նախագծով այցելեցին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոց` տեղի սովորողների հետ կրկնազատիկ նշելու: Շատ պայծառ ու հագեցած օր ունեցանք: Մեզ դպրոցում շատ ջերմ ընդունեցին, միասին ընդհանուր պարապմունք արեցինք, գուաշներով ձվերի վրա նախշազարդարեցին, որից հետո միասին նշեցինք կրկնազատիկը, ձվակռիվ խաղացին: Այնուհետև բարձունք հաղթահարելով սովորողները բարձրացան Ծաղկունքի Սբ Սարգիս եկեղեցի, որտեղ ժամերգություն կատարեցին: Օրն ավարտվեց ուրախ ձվագլորներով:

Կրկնազատիկը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.1, 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատու՝ Թամարա Մարիմյան, Մերի Գրիգորյան
Օգնական՝  Նարե Միրզոյան, Բելլա Մովսիսյան

Երաժշտական մասի պատասխանատու` Ջուլլի Ղազարյան

Մեկնում՝  Հարավային դպրոցից, ապրիլի 12, 10։00- ին
Վերադարձ՝  Հարավային դպրոց, 16:00-ին
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք համայնք

Շարունակել կարդալ “Կրկնազատիկը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում”

«Անբան Հուռին» ներկայացում

received_361724743499815

Այսօր Հարավային դպրոցի 2.3 դասարանի և ընկերների հետ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում այցելեցինք «Խամաճիկների պետական թատրոն »` դիտելու Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը։ Ավելին` տեսանյութում.

Ճամփորդություն դեպի խամաճիկների թատրոն

FB_IMG_1709075518937

Ներկայացումը՝ «Անբան Հուռին»

Օրը՝ փետրվարի 28

Ներկայացման սկիզբը՝ 13:30

Ավարտը՝ 14:00

Մեկնումը Հարավային դպրոցից ՝ 12:45

Ժամանումը՝ 15:00

Հասցեն՝ Մաշտոցի պող., 43 շենք Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի խամաճիկների թատրոն”

Ճամփորդություն «Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»

FB_IMG_1705995498022

Այսօր Հարավային դպրոցի «Ընկերներ» ջոկատի հետ «Մարզական ստուգատեսի» շրջանակում ճամփորդեցինք «Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ։ Չնայած նրան, որ ճամբարականների մեծ մասն առաջին անգամ էր սառույցի վրա, շատ լավ կարողացան սահել, իրենց այդ հարցում օգնեցին այն սովորողները, ովքեր արդեն գիտեին սահել։ Ճամբարականները շատ տպավորված և ոգևորված էին ճամփորդությունից։

Տեսանյութը`

Ավելին` Անահիտ Հարությունյանի բլոգում

Ճամփորդություն դեպի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Ճամփորդության օրը՝ 22.01.2022

Ճամփորդության վայրը՝Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Ճամփորդության մասնակիցներ՝ «Ընկերներ» ջոկատի ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Նարե Միրզոյան, Ռոզա Գսպոյան

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց”

«Ամանորյա հեքիաթային իրարանցում» ներկայացումը

IMG_20240111_004918

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր 5 տարեկանների համար կրկին Ամանորյա մի հեքիաթային օր էր։ Հարավի 5 տարեկանները իրենց հասակակից ընկերների հետ այցելեցին «Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն»-ը` դիտելու « Զարմանահրաշ դայակը կամ Ամանորյա հեքիաթային իրարանցում» ներկայացումը։ Բոլորը մեծ հետաքրքրությամբ և բարձր տրամադրությամբ էին հետևում թատրոնի ընթացքին։ Ներկայացման վերջում հանդիսասրահը ցնծում էր մանուկների ծափողջյուններից և ուրախ ծիծաղից։

Տեսանյութը` Լիլիթ Մովսիսյանի

Ճամփորդություն դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

FB_IMG_1704875185324

Օրը՝ 10.01.2024
Ներկայացման սկիզբը՝ 12:00
Մեկնումը դպրոցից՝  11:00
Վերադարձը՝  13:30
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ներկայացումը՝ Զարմանահրաշ դայակը կամ Ամանորյա հեքիաթային իրարանցում
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Լիլիթ Մովսիսյան
Օգնական՝ Նարե Միրզոյան
Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Նպատակը՝ ամանորյա ներկայացման դիտում

Խնդիրները, գործունեությունը

  • Վերհիշում ենք ճամփորդական կանոնները
  • Հարավային դպրոց-պարտեզ-թատրոն ճանապարհն անցնում ենք ընթերցումներով—երգերով
  • Ներկայացման դիտում
  • Ռադիոթողարկում. օրվա տպավորություններ

Երթուղի`

IMG_20240110_122048

Մասնակիցներ՝

1․Բաղդասարյան Գաբրիելա
2․Աստվածատրյան Մերի
3․Մելքոնյան Մհեր
4․Ղազարյան Ռուբեն
5․Բադալյան Թարիրիա
6․Աղաջանյան Լեոն
7․Կարապետյան Մայա
8․Չաղլասյան Ժակ
9․Նավասարդյան Մոնթե
10․Արամայիսյան Գարիկ
11․Սիմոնյան Սոֆյա
12․Բալայան Սոֆյա
13․Փիլոյան Ալեքսանդր
14․Օսիպովա Վիկտորյա
15․Ճաղարյան Տաթև
16․Բաղդասարյան Գևորգ
17․Ավագյան Տիգրան
18․Կարապետյան Գայանե
19․Ապիկյան Լուիզա
20․Գյուրջյան Ռաֆայել

Ճամփորդություն Մաչանենց Թատրոն

IMG_20231219_133641Հարավային դպրոց-պարտեզի 2.3 դասարանի սովորողների համար օրն ուրախ էր և զվարճալի պահերով լեցուն։ Այսօր նրանք ճամփորդեցին քաղաք Էջմիածին և այցելեցին Մաչանենց թատրոն` դիտելու «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ներկայացումը։ Սկզբից մտավախ էին, շփոթված, բայց հենց ներկայացումը սկսվեց, ուրախ և ոգևորված կլանվեցին ներկայացման մեջ։ Ներկայացումն այնքան հետաքրքիր էր, որ շատ վառ տպավորություններով վերադարձան դպրոց։ Տեսանյութը` ստորև.

Այցելություն «Մաչանենց» թատրոն

received_230995043373182Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 3.3 դասարանն այցելեց Մաչանենց Թատրոն` դիտելու «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» Ամանորյա ուրախ ներկայացումը։ Սովորողները մեծ ուշադրությամբ և ոգոևորվածությամբ էին դիտում զվարճալի ներկայացումը։ Ներկայացումն ավարտվեց ուրախությունից փայլող երեխաների զրնգուն ծափերով, իսկ վերջում էլ մի փոքր զրուցեցին արդեն սիրելի դերասանների հետ և որպես հիշատակ լուսանկարվեցին։ Տեսանյութը ստորև`

Design a site like this with WordPress.com
Get started