«Զատկի ծես». տեխնոլոգիական աշխատանք

IMG_0379

Այսօր ճամբարականների հետ շատ հետաքրքիր զատկական բացիկներ պատրաստեցինք: Արդյունքում սովորողների հետ պատրաստեցինք ձվի տեսքով բացիկներ` թաքնված ճուտիկներով:

Պատրաստում ենք զատկական մեդիաբացիկներ, բացիկներ

Այսօր Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստեցինք մեդիաբացիկներ:Արդյունքը ներկայացված է ստորև.

Սուրբ Զատկի ծես. Ածիկացան🌱

Սուրբ Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն է եղել` նվիրված մեռնող – հառնող բնությունը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը: Ինքը, Զատիկ բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն իր մեջ կրում է բնության բեղմնավորման խորհուրդը:
Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը:
Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»:
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Հիմա սկսենք Ածիկացանը:

Մեզ անհրաժեշտ են`

  • Ափսեներ
  • Ցորեն, գարի կամ ոսպ (մեզ մոտ ցորեն է)
  • Բամբակ
  • Ջուր

Արդյունքը տեսանյութում.

Design a site like this with WordPress.com
Get started