Մանկավարժական ճամբար. 26.10.23

Այսօր Մանկավարժական ճամբարի չորրորդ օրն է։ Օրը շատ հագեցած էր և հետաքրքիր։ Մարմարյա սրահում հավաքից հետո գնացինք մարզասրահ և Ռուզան Գսպոյանի գլխավորությամբ ունեցանք մարմնամարզության դասընթացներ։ Այնուհետև գնացինք Ագարակ, որտեղ մեզ սպասում էր ձիերի խնամքը, սանձումը, թամբելը, հեծելն ու քշելը։

Մանկավարժական ճամբար. 24.10.

Մանկավարժական ճամբարի ամենօրյա լուսաբանումը տեսահոլովակով.

Մանկավարժական ճամբար. 23.10.23

Մանկավարժական ճամբարի առաջին օրն է։ Օրը սկսվեց Մարմարյա սրահում` ուրախ երգով ու պարով։ Ապա պարապմունքներ անցկացվեցին ըստ մասնախմբերի։ Երկարացված օրվա կազմակերպիչների համար նախատեսված էր ազգային պարերի ուսուցումը։ Սովորեցինք «Գյովնդ» ազգային պարը։ Օրը սահմանափակվեց Ագարակում, ձիավարության դասընթացով, որտեղ խնամեցինք, սիրեցինք «Մաշային»: 

Մանկավարժական ճամբար. Հոկտեմբերի 23-29

Հոկտեմբերի 23-26

9։00-ից՝ օրվա սկիզբը դպրոցներում, քոլեջում. 2-5 տարեկանների գործունեություն, ուսումնական պարապմունքներ, անհատական պլանով աշխատանք

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.

Հեղինակային ծրագրի առավոտյան ընդհանուր պարապմունքը. 15 րոպե
Օրվա հաղորդումներ

Շարունակել կարդալ “Մանկավարժական ճամբար. Հոկտեմբերի 23-29”

Մանկավարժական ճամբար։ Աշխատակարգ. Հոկտեմբերի 23-27

10:00-10:30 Մանկավարժական ընդհանուր պարապմունք.

Հեղինակային ծրագրի առավոտյան ընդհանուր պարապմունքը. 15 րոպե

10:40-11:40 Մարմնամարզական դահլիճ

12:00-12:45 Ձիավարության, հիպոթերապիայի պարապմունքներ երկարացված օրվա կազմակերպիչների, ուսուցչի օգնականների համար

13:00-15:00 Աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

  • ընդմիջում
  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • ջեռուցման շրջանի նախապատրաստում
  • պարտեզի աշնանային խնամք
  • անհատական պլանով որոշված այլ աշխատանք

Մանկավարժական խորհուրդների աշխատանք անհատական պլանով

  • Աշնանային հավաքի ամփոփում: Հաշվետվություն: Առաջարկներ
  • Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնի, նոյեմբերյան նախագծերի հրապարակում
  • Ուսումնական աշուն. աշխատանք սովորողների հետ
  • Մատենավարություն
  • Այլ աշխատանք

Հոկտեմբերի 27՝ Աշխատանք անհատական պլանով ֆիզիկական միջավայրում և(կամ) հեռավար

Design a site like this with WordPress.com
Get started