Ջոն Դյուի. «Ինչպես ենք մտածում» Գլուխ 1

Ջոն Դյուի «Ինչպես ենք մտածում»

Վերլուծություն

Մեր կյանքի բանալին միտքն է, մտածողությունը: Մենք մտածում ենք ամեն վայրկյան, ամեն գործողություն կատարելուց: Միտքը, երևակայությունը, հասկացողությունը, այս ամենը խիստ փոխկապակցված են: Հեղինակի հետ լիովին համամիտ եմ: Իհարկե, նախկինում երբևիցե չեմ կենտրոնացել մտքի վրա, երբևիցե չեմ դասակարգել, առանձնացրել միտքը, չեմ տեսակավորել, քանի որ մեր առօրյայում այդ տեսակները աննկատ խառնվում են: Բայց, կարդալով նյութը, ծանոթանալով հեղինակի հետ, կիսում եմ հեղինակի կարծիքը:

Հեղինակը շատ ճիշտ և դիպուկ է նկատել, որ մեր դպրոցներում անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Որպեսզի հետագայում այս ճանապարհները չբաժանվեն, պետք է ընդհանուր ուղղություն գտնել, միավորող սկզբունք: 

Մանկավարժական ակումբ. Առաջին հանդիպում

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում տեղի ունեցավ «Մանկավարժական ակումբ» սեմինարը։ Այսօր Մանկավարժական ակումբի ղեկավար Մարիետ Սիմոնյանի հետ մեր առաջին հանդիպումն էր, ծանոթացանք իրար հետ, ներկայացրեցինք, քննարկեցինք աշխատանքում մեզ հանդիպող դժվարությունների մասին, թե ինչպես, ինչ մեթոդներով հաղթահարեցինք, բոլորիս համար սկզբնական բարդ փուլը։

Ջոն Թեյլոր Գատո «Միջնակարգ դպրոցի մղձավանջը». Վերլուծություն

«Միջնակարգ դպրոցի մղձավանջը»

Մենք ապրում ենք 21-րդ դարում։ 21-րդ դարը բնորոշվում է տեխնիկայի զարգացմամբ, այն տեխնոլոգիական գործիքների առաջընթացի մասին է, նախորդ դարի տեխզարգացման շարունակությունը։ Մարդը շարունակում է նորամուծություններ և հեղափոխություններ անել կյանքի բոլոր բնագավառներում։Մեր տարածաշրջանում, ցավոք, բնակչությունը 50-60%-ով դեռ ամեն կերպ կառչում է հին ավանդական կրթությունից, և ինչպես հեղինակն է բնորոշում, փորձում է ամեն կերպ «կարկատելով» պահել այդ ամենը։ Շարունակել կարդալ “Ջոն Թեյլոր Գատո «Միջնակարգ դպրոցի մղձավանջը». Վերլուծություն”

Design a site like this with WordPress.com
Get started