Ջոն Թեյլոր Գատո «Միջնակարգ դպրոցի մղձավանջը». Վերլուծություն

«Միջնակարգ դպրոցի մղձավանջը»

Մենք ապրում ենք 21-րդ դարում։ 21-րդ դարը բնորոշվում է տեխնիկայի զարգացմամբ, այն տեխնոլոգիական գործիքների առաջընթացի մասին է, նախորդ դարի տեխզարգացման շարունակությունը։ Մարդը շարունակում է նորամուծություններ և հեղափոխություններ անել կյանքի բոլոր բնագավառներում։Մեր տարածաշրջանում, ցավոք, բնակչությունը 50-60%-ով դեռ ամեն կերպ կառչում է հին ավանդական կրթությունից, և ինչպես հեղինակն է բնորոշում, փորձում է ամեն կերպ «կարկատելով» պահել այդ ամենը։ Սակայն, քիչ տեղեկացված լինելու պատճառով մարդիկ շեշտը դնում են երկրորդայինի վրա՝ բաց թողնելով առաջնայինը։ Հանրակրթական դպրոցներում կրթությունը, սովոողների և սովորեցնողնրի հնարավորությունները սահմանափակ են հատուկ սահմանված ծրագրով։ Սովորելու հատուկ տեսություն չկա։ Ձևացնելով թե տեսություն կա, աչք է փակվում տեղեկատվության և նորարարության վրա, որը միայն ազատ կրթությունը կարող է տալ։ Կրթության մեջ ազատություն է պետք։ Արդյունքում դպրոցները տալիս են միանման, նույն մտածողություններով դաստիարակված շրջանավարտներ։ Այն ինչ, սովորողներին պետք է տալ ազատություն, ազատ մտքի, վարքի դրսևորում, որի արդյունքում կունենանք ինքնուրույն,հաստատված անհատներ։ Հասարակության մեջ կրթված մարդը հզոր է։ Գիտելիքն ուժ է, ինքնավստահություն, այն հզոր զենք է տգիտության դեմ։ Ըստ ամերիկյան մտավորականների, եթե ուզում եք, որ երեխան մտածի, ապա հենց մանկուց պետք է նրան լուրջ վերաբերվել, նրան պատասխանատվություն զգալ տալ, բայց խոսելով, ապահովելով նրա անհատական կյանքը և դաստիարակելով հենց սկզբից լուրջ մտածելու ունակ մարդ։ Եվ ես միանշանակ համամիտ եմ հեղինակի հետ։ Տարբեր հանրակրթական հաստատություններում սահմանափակ կրթություն ստացած շրջանավարտները անգամ տարիներ հետո որոշակի բախումների են հանդիպում , քանի որ նրանք համառորեն մերժում են ցակացած աննշան փոփոխություն, նրանք բարեփոխումներ անելու խթան չունեն։ Հասարակությանը ազատություն է պետք, ազատ արտահայտվելու, մտածելու իրավունք է պետք, և միայն այդ պարագայում մարդը, ազգը, պետությունը և երկիրը կկարողանան ազատվել դեպի միշտ նույն տեղում դոփելու շղթաներից, առաջ գնալ, զարգանալ։ 

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started