Սեբաստացու օրեր, կրթահամլիրի տոն

Նախագծերի ամփոփում`

«Հարիսայի ծես»-ը Հարավային դպրոց-պարտեզում

Ամեն տարի՝ նոյեմբեր ամսին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնում ենք Հարիսայի համայնքային ծեսը: Ծեսը սկսվում է Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ առավոտյան ժամերգությամբ, երգ ու պարով: Իսկ հարիսայի և թթվի համտես-հյուրասիրությունը լինում է կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզներում: Հարավային դպրոց-պարտեզում ուրախ, ջերմ, ընտանեկան եռուզեռ էր։

Օրվա լուսաբանումը.

Ամանորյա նախագծերի հավաքածու

՝Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-22

Նախագծի մասնակիցները` 2.3 և 4.3 դասարանների սովորողներ

Նպատակը՝

«Ամանոր» նախագծի շրջանակներում սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի արդյունքում կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե,  միջավայրը կդառնա տոնական և հեքիաթային:Նախագծի ընթացքում սովորողների հետ կուսումնասիրենք ամանորի, ավանդական տոնածառի, ամանորյա խաղալիքների ստեղծման  մասին պատմող այլ հետաքրքիր տեղեկություններ և ավանդություններ:

Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի զարգացում, ստեղծագործելու ունակություն
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ

Ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

Ամանորյա խաղալիքներ

Ամանորյա մեդիաբացիկներ

Ամանորյա տոնածառներ

Ամանորյա տոնածառներ

Նախագծի տևողություն՝

Դեկտեմբերի 20-21

Նպատակը՝

Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը, Ցուցահանդեսին

Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ

Անհրաժեշտ նյութեր`

  • Ձվի արկղերը
  • Մկրատ
  • Էմուլսիա
  • Գուաշ (կանաչ գույն)
  • Փայլեր
  • Գունավոր թղթեր
  • Զարդարանքներ
  • Թել

Ընթացքը`

Նախօրոք կտրտում ենք ձվի արկղերը, ապա ներկում կանաչ գույներով։ 3-ական մասնիկներից թելերի միջոցով պատրաստում ենք տոնածառներ։ Վերջում էլ պատկերազարդում, գեղեցկացնում ենք մեր եղևնիներին։

Արդյունքում`  կունենանք ուրախ և տոնական միջավայր, տրամադրություն:

Ամփոփումը` Այստեղ։

Աշխատակարգ. 27.11-01.12

2.3 դասարանի դասվար` Լուսինե Հակոբյան

4.3 դասարանի կազմակերպիչ`  Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

Երկարացված օրվա ճամբարականներ


27. 11. 23թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Ազգային խաղեր

15:40-16:15  Մուլտֆիլմի դիտում

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 27.11-01.12”

«Սեբաստացու օրեր». Ցուցահանդես-վաճառք

received_884415680071220

Հարավային դպրոցի 2.3 դասարանի սեբաստացիները Սեբաստացու օրերը ամփոփեցին՝ մասնակցելով ցուցահանդես-վաճառքին: Ցուցահանդես-վաճառքին ներկայացրել էինք մեր պատրաստած Աշնանային համեղ թթուն, Հոլերը, Ջերմոց-լաբորատորիայից բերված ծաղիկները, թեյերի տեսականին, սովորողների ձեռքով պատրաստված շոկոլադները, տատիկի պատրաստած էկլերները, մուրաբաները, ամեն ինչում ներդրած մեր սերն ու հոգատարությունը: Վաճառքն իրականացրել են հենց սովորողները, ինքնուրույն գումար վաստակել և դրանով իրենց փոքրիկ ներդրումն ունեցել հանգանակության ժամանակ։ Արդյունքում հավաքված գումարը կփոխանցվի Սեբաստացիներ կրթական հիմնադրամին՝ դպրոցի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Հոլ

IMG_20231121_145846Անցած շաբաթվա ընթացքում Հարավային դպրոց -պարտեզի 2.3  դասարանի սովորողների հետ միասին ընկույզի կեղևներից պատրաստեցինք հոլեր։ Այսօր մեր աշխատանքերի վերջին փուլն էր` ներկելը։ Սովորողների ձեռքով պատրաստված այս հոլերը կներկայացվեն Հարավային դպրոց-պարտեզի ցուցահանդես -վաճառքում և իրենց ներդրումը կունենան հանգանակության ժամանակ։

Իմ Սեբաստացի անկյունը

Ստորև ներկայացվում են Հարավային դպրոց-պարտեզի 2.3 և 4.3 դասարանների սովորողների աշխատանքները Paint ծրագրով.

Գրիգոր Խաչատրյան 2.3

IMG_20231119_104413

Շուշան Մկրտչյան 4.3

Screenshot_2023-11-16-15-04-28-326_com.adsk.sketchbook-edit (1) Շարունակել կարդալ “Իմ Սեբաստացի անկյունը”

Design a site like this with WordPress.com
Get started