Ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

IMG_20231213_135358

Մասնակիցներ՝ 2.3 և 4.3 դասարանի ճամբարականներ

Ժամանակահատված՝ 01.12-22.12

Նպատակը՝ զարգացնել սովորողների մանր մոտորիկան, պատկերացումները, երևակայությունը, ստեղծագործելու, ճիշտ հաղորդակցելու, թիմով աշխատելու հմտությունները։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ալյուր
  • Ջուր
  • Աղ
  • Գուաշ

Ընթացքը՝ հերթականությամբ իրար խառնեցինք ալյուրը, աղը և ջուրը։Խառնեցինք, ստացվեց միասեռ խմոր։ Խմորը բաժանեցինք ճամբարականների միջև և յուրաքանչյուրն իր ձեռքերով սկսեց իր երևակայությամբ պատրաստել իր ինքնաշեն խաղալիքը։ Մի քանի օր թողեցինք, որպեսզի չորանա, ապա ներկեցինք գույնզգույն գուաշով։

Արդյունք՝  Արդյունքում պատրաստեցինք ամանորյա խաղալիքներ, որոնք այլևս սկսեցին ապրել տոնածառին։

Տեսանյութը ստորև՝

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started