«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

111

Նախագծի մասնակիցները՝ Հարավային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ, դասավանդողներ

Պատասխանատու՝ Թամարա Մարիմյան

Օգնական՝  Նարե Միրզոյան

Երաժշտական մասի պատասխանատու` Ջուլլի Ղազարյան

Վայրը՝ Օշական

Օրը՝ մայիսի 20

Մեկնում՝  Հարավային դպրոցից, ժամը 9:30- ին
Վերադարձ՝  Հարավային դպրոց, 15:30-ին


Երթուղիները`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան

Մեքենա՝ Merseders Sprinter 35 MA 637

Եղանակը՝ +18 

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում», «Համբարձման ծես» նախագծերին: Նշված նախագծերի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում, քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝ Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին տեղեկությունների փոխանցում
    Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  • Ճամփորդության կանոնների մշակում
  • Ծանոթացնում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
  • Տեխնոլոգիական աշխատանք պլաստերինով, Մաշտոցի դիմանկարը
  • Տառթխիկ ընտանեկան դպրոցներում
  • Ճանապարհի քարտեզի դիտարկում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • 1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
    Շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականցնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը
  • 2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի,տառերի պուրակ
    Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
    3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ
    Քայլում ենք դեպի բարձունքի ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը, երգում, պարում, կարդում Թումանյան, Աղայան:
  • Ճամփոդի ընթերցարան
  • Համբարձման երգերի, մանիների փաթեթը

Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝
📌Տաք հագուստ
📌Հարմար կաշվե սպորտային կոշիկներ
📌ոչ շատ մեծ ծածկոց(խոտին փռելու համար)
📌ուսապարկում՝ ջուր, բրդուջ, տառթխուկներ, կտրատած միրգ , թաց և չոր անձեռոցիկ, ձեռնոց, աղբի տոպրակ

Նախահաշվարկ՝ 
📌Նախնական տվյալներով 1.1 դասարանից սովորող է մասնակցում՝ Երթուղայինի համար 25000 դրամ

Թանգարանի տոմս(500 դրամ) +2000 գիդի ծառայություն 

Յուր. սովորող ՝ 2400 դրամ

Մասնակիցների ցանկ՝

1-1 դասարան՝

1. Արիանա Խաչատրյան
2. Դավիթ Հարությունյան
3. Մարինա Խաչատուրյան
4. Գարո Լուիս Մանուչյան
5. Հայկ Ղարիբյան
6. Էդիտա Թորոսյան
7. Արամ Վարդանյան
8. Լևոն Հովհաննիսյան
9. Կարոլինա Հակոբյան
10. Սոնա Ճաղարյան
11. Դավիթ Դանիելյան
12. Շուշաննա Սաղաթելյան
13. Մոնթե Սիրեկանյան
14. Տիգրան Նալբանդյան
15. Նարեկ Աբգարյան

Աշխատակարգ․ 20.05․-24.05․

Երկարացված օրվա կազմակերպիչՆարե Միրզոյան

2.3 դասարանի դասվարԼուսինե Հակոբյան

1.1 դասարանի դասվար`  Թամարա Մարիմյան

4.3 դասարանի կազմակերպիչ` Լենա Ղազարյան

Երկարացված օրվա ճամբարականներ


20.05.24թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Ազգային խաղեր

15:40-16:15 Ծաղիկերի խնամք

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով

Շարունակել կարդալ “Աշխատակարգ․ 20.05․-24.05․”

Այցելություն Ագարակ

Այսօր «Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 19-րդ հավաք»-ի շրջանակում Հարավային դպրոցի 2.3 դասարանի և Լուսինե Հակոբյանի հետ քայլքով Հարավային դպրոցից հասանք Ագարակ: Սովորողներիուրախությանը չափ ու սահման չկար: Նրանք ձիավարեցինև սիրեցին Մաշային, իսկ վերջում, որպես շնորհակալություն, բանջարեղենով և շաքարով հյուրասիրեցին նրան:

Տեսանյութի հեղինակ` Լուսինե Հակոբյան.

Պատրաստում ենք «Պաղպաղակ»

Այսօր Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ թղթերով և ծեփամածիկով կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք. պատրաստեցինք «Պաղպաղակ»: Տեխնոլոգիական աշխատանքի ընթացքում զարգանում է երեխաների երևակայությունը, մանր մոտորիկան, սովորողներն իրենք էին որոշում թե կնչպիսի տեսք կունենա իրենց պաղպաղակը: Արդյունք ստորև`

Աշխատակարգ․ 13.05․-17.05․

Երկարացված օրվա կազմակերպիչՆարե Միրզոյան

2.3 դասարանի դասվարԼուսինե Հակոբյան

1.1 դասարանի դասվար`  Թամարա Մարիմյան

4.3 դասարանի կազմակերպիչ` Լենա Ղազարյան

Երկարացված օրվա ճամբարականներ


13.05.24թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Տեխնոլոգիական աշխատանք

15:40-16:15 Բակային խաղեր

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով

Շարունակել կարդալ “Աշխատակարգ․ 13.05․-17.05․”

«Մայիս»-ն իմ աչքերով

Այսօր Հարավային դպրոցիերկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրեցինք նախագիծ, ըստ որի սովորողները պետք է Paint ծրագրով նկարեյին մայիս ամիսն իրենց պատկերացմամբ: Ստորև ներկայացնում եմ սովորողների աշխատանքները.

Ազգային խաղեր. սովորող-սովորեցնող նախագիծ

Այսօր սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հարավային դպրոցի երկարացված օրվա ավագ ճամբարականները Լուսինե Նազարյանի ուղեկցությամբ մեզ մոտ հյուրընկալվեցին և իրենց կրտսեր ընկերներին սովորեցրեցին հին ավանդական, ազգային խաղերից «Կոճակ պտտոցին» և «Թել-խաղը»: Նրանք մանրակրկիտ և շատ հետաքրքիր ներկայացրեցին խաղը, իսկ կրտսեր ճամբարականներն էլ հմուտ կերպով սովորեցին ու սկսեցին խաղալ : Տեսանյութը ներկայացված ստորև.

Ձիավարության սեմինարներ

Ձիավարության սեմինարները շարունակվում են իրենց բնականոն հունով։ Շարունակում ենք խնամել, սանձել, հեծնել և ձիավարել։

Ճանաչում ենք երկրաչափական պատկերները

Այսօր շատ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք։ Երկարացված օրվա ճամբարի ընթացքում գունավոր թղթերից կտրեցինք երկրաչափական պատկերներ և դրանցից պատրաստեցինք գեղեցիկ առարկաներ։

Design a site like this with WordPress.com
Get started