Վերելք դեպի Արագած լեռան հարավային գագաթ

Հարավային գագաթը Արագած լեռան ամենացածր գագաթն է, սակայն այն իմ կյանքում ամենաբարձր գագաթն է, որ ես հաղթահարել եմ։ Դեպի Արագած ճամփորդությունը անասելի զգացմունքներով, սպասումով, ուրախ ու հաճելի ակնթարթներով լի մի ուղի էր։ Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագթը։ Այն հանգած հրաբուխ է, որի ժայթքման արդյունքում առաջացել են 4 գագաթները։ Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է, որի բարձրությունը 4090մ է։ Բարձրությամբ երկրորդը արևմտյան գագաթն է՝ 4001մ, որին հետևում է արևելյան գագաթը՝ 3916մ, ապա հարավայինը՝ 3879մ։ Շարունակել կարդալ “Վերելք դեպի Արագած լեռան հարավային գագաթ”

Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 26

Այսօր լողափնյա ճամբարը շատ հագեցած օր ունեցավ։ Օրը սկսվեց միջավայրի խնամքից։ Շրջակա միջավայրը խնամելուց հետո երեխաներին սպասում էր  կապուտակ լողավազանը։ Լողին հաջորդեց նախաճաշը։ Նախաճաշելուց հետո հավաքվեցինք և քայլելով հասանք Մայր դպրոց, որտեղ գտնվում է Խեցեգործության սրահը։ Խեցեգործությամբ զբաղվելիս մարդիկ ոչ միայն սկսում են տեխնիկապես հմտանալ և գեղեցիկ իրեր պատրաստել, այլ նաև բարելավել իրենց ֆիզիկական և հոգևոր վիճակը։ Այստեղ երեխաները  կենդանություն տվեցին իրենց երևակայությանը և մտքերին։ Օրը սահմանափակվել է այլընտրանքային նկարչությամբ։

Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 25

Այսօր Հուլիսի 25-ն է։ Ճամբարային օրը սկսվեց լողափից։ Հարավի շողշողուն լողավազանում լողալուց և թարմանալուց հետո մասնակիցները սկսեցին հետաքրքիր խաղեր խաղալ, ուրախանալ։ Խաղն ընդհատվեց համեղ նախաճաշով։ Նախաճաշից հետո սաները համտեսեցին իրենց ձեռքով կրտրատած և պատրաստած մրգային աղցանը։ Ի դեպ, մրգերը Հարավային դպրոց-պարտեզի այգու անուշահամ բերքն էին։

  1. This slideshow requires JavaScript.

Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 24-28

MyCollagesԿամավորական աշխատանքիս առաջին շաբաթը մեկնարկվեց Հարավային դպրոց-պարտեզում անցկացվող Ամառային լողափնյա ճամբարից։

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Ճամբարի տևողությունը՝ 24.07-28.07․2023թ
Վայրը՝ Հարավային դպրոց

Մայայի տարեդարձը պարտեզում

Մայան արդեն 5 տարեկան է։ Արդեն 3 տարի է, ինչ նա մեծ սիրով հաճախում է Հարավային դպրոց -պարտեզը։ Վայելում ենք պարտեզում վերջին օրերը և վստահ քայլերով շարժվում դեպի առաջ’ Նախակրթարան։ ❤️❤️❤️

Վերապատրաստման չորրորդ օր

Հուլիսի 21-ն է։ Այսօր  «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» բլոգային նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստման  ամփոփումն էր։ Մասնակիցներից յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեր կազմած նախագծերը։ Վերապատրաստման ղեկավարի՝ Անահիտ Հարությունյանի հետ քննարկեցինք, որոշակի շտկումներ մտցրեցինք մեր նախագծերի մեջ։ Հաշվետու ամփոփմանը ներկա էին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը և Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը: Վերջում Գևորգ Հակոբյանի հետ քննարկեցինք Հուլիսի 28-ին դեպի Արագած լեռան հարավային գագաթը նախատեսվող արշավի մանրամասները և որոշեցինք անպայման մասնակցել։

This slideshow requires JavaScript.

16.09.2021թ․

Նախագծի նպատակն է ամրացնել կապը երեխաների և բնության միջև։ Երեխաները վաղ տարիքից սովորում են մշակել, հոգ տանել բույսերի, շրջակա միջավայրի մասին։ Մայան 3 տարեկան է, նա արդեն պարտեզում ունի իր անվանական ծաղիկը։

Վերապատրաստման երրորդ օր

-5316670403344714559_121

Հուլիսի 20-ն է։ Այսօր վերապատրաստման երրորդ օրն է։ Օրը սկսվել է բլոգավարությանն առնչվող հարցերով։ Քննարկվել է ուսումնական նախագծի կազմման ու մշակման կարգը, ծանոթացանք նախագծի կառուցվածքին։ Խոսեցինք ճամփորդական, բարձունքի հաղթահարման նախագծերի մասին։ Որոշել ենք մասնակցել հուլիսի 29-ին նախատեսվող վերելքներին։ Պետք է հաղթահարել Արագածի հարավային գագաթի բարձունքը։ Օրը սահմանափակվեց Արևմտյան դպրոց-պարտեզում գտնվող, որտեղ հասել էինք քայլելով։

-5316670403344714589_121

Design a site like this with WordPress.com
Get started