«Սեբաստացու օրեր». Ցուցահանդես-վաճառք

received_884415680071220

Հարավային դպրոցի 2.3 դասարանի սեբաստացիները Սեբաստացու օրերը ամփոփեցին՝ մասնակցելով ցուցահանդես-վաճառքին: Ցուցահանդես-վաճառքին ներկայացրել էինք մեր պատրաստած Աշնանային համեղ թթուն, Հոլերը, Ջերմոց-լաբորատորիայից բերված ծաղիկները, թեյերի տեսականին, սովորողների ձեռքով պատրաստված շոկոլադները, տատիկի պատրաստած էկլերները, մուրաբաները, ամեն ինչում ներդրած մեր սերն ու հոգատարությունը: Վաճառքն իրականացրել են հենց սովորողները, ինքնուրույն գումար վաստակել և դրանով իրենց փոքրիկ ներդրումն ունեցել հանգանակության ժամանակ։ Արդյունքում հավաքված գումարը կփոխանցվի Սեբաստացիներ կրթական հիմնադրամին՝ դպրոցի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Իմ Սեբաստացի անկյունը

Ստորև ներկայացվում են Հարավային դպրոց-պարտեզի 2.3 և 4.3 դասարանների սովորողների աշխատանքները Paint ծրագրով.

Գրիգոր Խաչատրյան 2.3

IMG_20231119_104413

Շուշան Մկրտչյան 4.3

Screenshot_2023-11-16-15-04-28-326_com.adsk.sketchbook-edit (1) Շարունակել կարդալ “Իմ Սեբաստացի անկյունը”

Սեբաստացու օրեր

Այսօր սովորողների հետ միասին զրուցեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին, խոսեցինք Մխիթար Սեբաստացիի մասին, ում անունով կոչվել է կրթահամալիրը, դիտեցինք կարճամետրաժ ֆիլմ մեծն ուսուցչի կյանքի, գործունեության մասին։

Թթուդրիկի ծեսը Հարավի 5 տարեկաններում

Սեբաստացիների տոնին ընդառաջ Հարավի 5 տարեկանների սաներն իրականացրին Թթուդրիկի ծեսը: Նախքան ծեսի իրականացումը, սովորողները հորինեցին փոքրիկ պատմություններ թթվի բաղադրիչների մասին, դրանցից մարդուկներ պատրաստեցին։ 

Տեսանյութը Սուսաննա Ալոյանի բլոգից`

 

«Սեբաստացու օրեր» նախագիծ. կրթահամալիրի տոն

25671285594663WEBՄասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2.3 և 4.3 դասարանների սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-30

«Սեբաստացու օրեր». կրթահամալիրի տոնը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները՝

  • ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
  • տոնին պատրաստվելու կարողություն։
  • հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • ռադիոթողարկման պատրաստում։
  • բանավոր խոսքի զարգացում:
  • ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
  • մեդիահմտությունների զարգացում։

Շարունակել կարդալ “«Սեբաստացու օրեր» նախագիծ. կրթահամալիրի տոն”

Ընկույզի կեղևներից պատրաստում ենք հոլ

IMG_20231121_145833Անցկացման վայրը` Հարավային դպրոց- պարտեզ

Մասնակիցներ` 2.3 և 4.3 դասարանների սովորողներ

Անցկացման ժամկետը` նոյեմբեր

Նախագծի ընթացքն ու նկարագիրը Նախագծի ընթացքում նախատեսում ենք ընկույզի կեղևներից պատրաստել ինքնաշեն հոլեր, որոնցով էլ մոտ ապագայում` Ամանորին ընդառաջ,  կմասնակցենք ցուցահանդես-վաճառքին։  Խաղալիքների պատրաստման ընթացքում կաշխատենք սոսնձով, փայտիկներով` զուգահեռ զարգացնելով մանր մոտորիկան, երևակայությունը, ստեղծագործ միտքն ու ձեռք կբերենք ճիշտ հաղորդակցման , թիմով աշխատելու հմտություններ։

Մտահղացումը` Մարինե Մկրտչյանի

Արդյունքը` Այստեղ

Design a site like this with WordPress.com
Get started