Կամավորական աշխատանքի հաշվետվություն

Անցկացրել եմ մեկշաբաթյա կամավոր աշխատանք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի ամառային լողափնյա ճամբարում։Ծանոթացանք միմյանց հետ։ Շարունակել կարդալ “Կամավորական աշխատանքի հաշվետվություն”

Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 26

Այսօր լողափնյա ճամբարը շատ հագեցած օր ունեցավ։ Օրը սկսվեց միջավայրի խնամքից։ Շրջակա միջավայրը խնամելուց հետո երեխաներին սպասում էր  կապուտակ լողավազանը։ Լողին հաջորդեց նախաճաշը։ Նախաճաշելուց հետո հավաքվեցինք և քայլելով հասանք Մայր դպրոց, որտեղ գտնվում է Խեցեգործության սրահը։ Խեցեգործությամբ զբաղվելիս մարդիկ ոչ միայն սկսում են տեխնիկապես հմտանալ և գեղեցիկ իրեր պատրաստել, այլ նաև բարելավել իրենց ֆիզիկական և հոգևոր վիճակը։ Այստեղ երեխաները  կենդանություն տվեցին իրենց երևակայությանը և մտքերին։ Օրը սահմանափակվել է այլընտրանքային նկարչությամբ։

Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 25

Այսօր Հուլիսի 25-ն է։ Ճամբարային օրը սկսվեց լողափից։ Հարավի շողշողուն լողավազանում լողալուց և թարմանալուց հետո մասնակիցները սկսեցին հետաքրքիր խաղեր խաղալ, ուրախանալ։ Խաղն ընդհատվեց համեղ նախաճաշով։ Նախաճաշից հետո սաները համտեսեցին իրենց ձեռքով կրտրատած և պատրաստած մրգային աղցանը։ Ի դեպ, մրգերը Հարավային դպրոց-պարտեզի այգու անուշահամ բերքն էին։

  1. This slideshow requires JavaScript.

Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 24-28

MyCollagesԿամավորական աշխատանքիս առաջին շաբաթը մեկնարկվեց Հարավային դպրոց-պարտեզում անցկացվող Ամառային լողափնյա ճամբարից։

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Ճամբարի տևողությունը՝ 24.07-28.07․2023թ
Վայրը՝ Հարավային դպրոց

Մայայի տարեդարձը պարտեզում

Մայան արդեն 5 տարեկան է։ Արդեն 3 տարի է, ինչ նա մեծ սիրով հաճախում է Հարավային դպրոց -պարտեզը։ Վայելում ենք պարտեզում վերջին օրերը և վստահ քայլերով շարժվում դեպի առաջ’ Նախակրթարան։ ❤️❤️❤️

Design a site like this with WordPress.com
Get started