Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 24-28

MyCollagesԿամավորական աշխատանքիս առաջին շաբաթը մեկնարկվեց Հարավային դպրոց-պարտեզում անցկացվող Ամառային լողափնյա ճամբարից։

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Ճամբարի տևողությունը՝ 24.07-28.07․2023թ
Վայրը՝ Հարավային դպրոց

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started