Ամառային լողափնյա ճամբար․ հուլիսի 26

Այսօր լողափնյա ճամբարը շատ հագեցած օր ունեցավ։ Օրը սկսվեց միջավայրի խնամքից։ Շրջակա միջավայրը խնամելուց հետո երեխաներին սպասում էր  կապուտակ լողավազանը։ Լողին հաջորդեց նախաճաշը։ Նախաճաշելուց հետո հավաքվեցինք և քայլելով հասանք Մայր դպրոց, որտեղ գտնվում է Խեցեգործության սրահը։ Խեցեգործությամբ զբաղվելիս մարդիկ ոչ միայն սկսում են տեխնիկապես հմտանալ և գեղեցիկ իրեր պատրաստել, այլ նաև բարելավել իրենց ֆիզիկական և հոգևոր վիճակը։ Այստեղ երեխաները  կենդանություն տվեցին իրենց երևակայությանը և մտքերին։ Օրը սահմանափակվել է այլընտրանքային նկարչությամբ։

Design a site like this with WordPress.com
Get started