Համագործակցություն Բյուրականի` Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանցիների հետ

IMG_20231020_130257

Այսօր մի հրաշալի նախագծով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց -պարտեզի 2 դասարանի սովորողները ճամփորդեցին դեպի Բյուրական և համագործակցեցին տեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 2 դասարանցիների հետ։ Բյուրականում հրաշալի ու պայծառ աշնանային եղանակ էր։ Սեբաստացիներն իրենց ընկերներին քաղցրավենիքներով հյուրասիրեցին, իսկ Հ. Թումանյանի աշակերտները սեբաստացիներին իրենց այգու անուշաբույր խնձորներից հյուրասիրեցին։ Այնուհետև Սեբաստացի սովորողներն իրենց կազմակերպիչների գլխավորությամբ քայլքով շարժվեցին դեպի Բյուրականի` 10-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Իսկ օրվա վերջում երեխաները ուրախ երգեր երգեցին, արտասանեցին, շուրջպար բռնեցին և մի լավ խաղացին Աշտարակ քաղաքի քաղաքային զբոսայգում։

Տեսաֆիլմերի հեղինակ` Սուսո Ալոյան

Համագործակցություն Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ

Համագործակցային նախագիծ

IMG_20231017_201553

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Վայր՝ Արագածոտն մարզ,գ. Բյուրական

Օր՝ 20.10.2023

Մեկնում՝ 9:30 Հարավային դպրոցից

Ժամանում՝ 16:30 Հարավային դպրոց

Երթուղի՝ Երևան-Աշտարակ-Բյուրական

Հեռավորություն` 40 կմ

Տևողություն՝ 1 ժամ

Պատասխանատուներ՝ Լ. Հակոբյան, Գ. Սմբատյան

Օգնականներ՝ Ն. Միրզոյան, Ս. Ալոյան Շարունակել կարդալ “Համագործակցություն Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ”

Աշխատանքային նախագիծ «Սովորող-սովորեցնող»

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 4.3 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին սովորեցրեցին թե ինչպես ուլունքներից պատրաստել գեղեցիկ զարդեր։

Անհրաժեշտ պարագաներ.

  • Բնական կամ արհեստական քարեր
  • Թելեր
  • Կոճակներ
  • Մետաղալարեր

«Սովորող-սովորեցնող»

IMG_20231012_231544

Պատրաստում ենք գեղեցիկ, ձեռագործ զարդեր

Ժամանակը  12.10.23թ.

Մասնակիցներ  Հարավային դպրոց-պարտեզի 2/3 և 4/3 դասարանի սովորողներ

Անհրաժեշտ պարագաներ 

  • Բնական կամ արհեստական քարեր
  • Թելեր
  • Կոճակներ
  • Մետաղալարեր

Շարունակել կարդալ “«Սովորող-սովորեցնող»”

«Ուսումնական աշուն»

IMG_20231017_210928

Ժամնակահատված՝ հոկտեմբերի 17

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2/3 և 4/3 դասարանների սովորողներ

Նախագծի նպատակը

  • Միջավայրի դիտարկում, ուսումնասիրություն, խնամք
  • Տեսածը վերարտադրելու, վերաշարադրելու հմտությունների զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Շրջապատը խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Աշնան հմայքը տեսնելու, դիտելու, հետևելու կարողություն
  • Ծառերի, թփերի, տերևների, քամու դիտարկում

Շարունակել կարդալ “«Ուսումնական աշուն»”

Design a site like this with WordPress.com
Get started