Համագործակցություն Բյուրականի` Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանցիների հետ

IMG_20231020_130257

Այսօր մի հրաշալի նախագծով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց -պարտեզի 2 դասարանի սովորողները ճամփորդեցին դեպի Բյուրական և համագործակցեցին տեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 2 դասարանցիների հետ։ Բյուրականում հրաշալի ու պայծառ աշնանային եղանակ էր։ Սեբաստացիներն իրենց ընկերներին քաղցրավենիքներով հյուրասիրեցին, իսկ Հ. Թումանյանի աշակերտները սեբաստացիներին իրենց այգու անուշաբույր խնձորներից հյուրասիրեցին։ Այնուհետև Սեբաստացի սովորողներն իրենց կազմակերպիչների գլխավորությամբ քայլքով շարժվեցին դեպի Բյուրականի` 10-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Իսկ օրվա վերջում երեխաները ուրախ երգեր երգեցին, արտասանեցին, շուրջպար բռնեցին և մի լավ խաղացին Աշտարակ քաղաքի քաղաքային զբոսայգում։

Տեսաֆիլմերի հեղինակ` Սուսո Ալոյան

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started