Ցուցահանդես-վաճառք Հարավային դպրոց -պարտեզում

Այսօր Հարավային դպրոց-պարտեզում «Ձոն» ստուգատեսի շրջանակում իրականացվեց շատ գեղեցիկ ցուցահանդես-վաճառք: Ներկայացվել էին սովորողների, ինչպես նաև ուսուցիչների գեղեցիկ ձեռքի աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքում իր տեղը զբաղեցրեց նաև գարնանային մանկավարժական ճամբարի ընթացքում կատարված իմ աշխատանքը, որը վաճառվեց և իր փոքրիկ ներդրումն ունեցավ հանգանակության մեջ:

Լուսանկարը՝ Շամիրամ Պողոսյանի էջից

Ցուցահանդես-վաճառքի արդյունքում հավաքված գումարը կուղղվի Հարավային դպրոց-պարտեզում թոնրատան կառուցմանը:

Խնամում ենք մեր շրջապատը

Շատ կարևոր է աշխատել, ժամանակ անցկացնել խնամված, կոկիկ ու գեղեցիկ միջավայրում: Երկարացված օրվա ճամբարականների հետ խնամում ենք մեր միջավայրը:

Իմ մասին

IMG_20230828_204143

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Ծնունդով Սյունեցի եմ, Կապան քաղաքից։ Ավարտել եմ Կապանի թիվ 1 միջն. դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ «Շրջակա միջավայրի պահպանություն և օգտագործում (ըստ ճյուղերի)», նախ բակալավրիատ, ապա մագիստրատուրա։ Սիրում եմ բնությունը, այն ունի հանգստացնող, ինքդ քեզ հետ առանձին մնալու, մտորելու հնարավորություն տվող հատկություն։ Բնության մեջ մտքիդ թռիչքը ընդարձակ է, մտքերդ՝ խորը։

Ուսանողական տարիներին դասերիս հետ զուգահեռ անհատական դասապատրաստումներ եմ անցկացրել, ունեցել եմ աշակերտներ, ինչպես նաև աշխատել եմ որպես ուսուցչուհի «Բողբոջներ» նախակրթարանում։ Առաջին անգամ կրթահամալիրի մասին լսել եմ 2014-2015թթ.-ին, իմ աշակերտից, իսկ ավելի մոտիկից ծանոթացել եմ, երբ 2020թ-ից աղջիկս ընդունվեց Հարավային դպրոց-պարտեզ։ Լինելով կրթահամալիրի ծնող, հաճախ ենք դստերս հետ պատրաստել ընտանեկան նախագծեր։ Ու այսպես, երբ արդեն երկրորդ բալիկս էլ է կրթահամալիրի սան, որոշեցի ես էլ միանալ այս մեծ ընտանիքին։ Ինչու՞ հենց «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը, քանի որ, ըստ իս, մեծ է կապը դպրոցի և շրջակա միջավայրի միջև։ Այստեղ հնարավոր է համատեղել իմ երկու սիրելի աշխատանքները։ Երբ աշխատում ես սիրով, անհնար է վերջնարդյունքը վատը լինի։ Մեկ այլ կետ է այն, որ դպրոցի հիմքում ընկած է «ազատություն» բառը։ Ե՛վ սովորեցնողը, և՛ սովորողը ազատ են։ Ազատ են իրենց գործողությունների, իրենց մտքերն արտահայտելու մեջ։ Ազատ մարդը բացվում է, ներկայանում իր ողջ էությամբ։ Աշխատելով կրթահամալիրում, ցանկանում եմ սաների հետ կիսվել իմ գիտելիքներով, ինչպես նաև ինչու՞ ոչ, նաև սովորել, նորը ձեռք բերել։

Իմ մասին

DSC_9863 копия

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Design a site like this with WordPress.com
Get started