Ճանաչում ենք երկրաչափական պատկերները

Այսօր շատ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք։ Երկարացված օրվա ճամբարի ընթացքում գունավոր թղթերից կտրեցինք երկրաչափական պատկերներ և դրանցից պատրաստեցինք գեղեցիկ առարկաներ։

Աղայանական օրեր: «Խխունջ խանում»

Աղայանական օրերին ընդառաջ երկարացված օրվա ճամբարականների հետ կրկնեցինք Ղազարոս Աղայանի «Խխունջ խանում» բանաստեղծությունը և կքտարեցինք տեխնոլոգիական աշխատանք, պատրաստեցինք խխունջներ:

Ավելին` տեսանյութում.

Ճանաչում ենք երկրաչափական պատկերները

9-1Ճանաչում ենք երկրաչափական պատկերները

Բովանդակություն՝

Մարդն էկոհամակարգի մի մասն է կազմում։ Մարդիկ ապրում են բնության մեջ, օգտվում ջրից, օդից ու հողից, շփվում կենդանիների հետ։ Սակայն մեզ շրջապատող աշխարհն իրենից բարդ համակարգ է ներկայացնում։ Փոքրիկ երեխաները շրջապատին այլ աչքերով են նայում և շրջակա միջավայրն  այլ կերպ են ընկալում։ Ծանոթանանք և ճանաչենք երկրաչափական պատկերները  շրջակա միջավայրի միջոցով։ Շարունակել կարդալ “Ճանաչում ենք երկրաչափական պատկերները”

Պատրաստում ենք խխունջիկներ

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի  նպատակը ՝  

Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը, երևակայությունը։

Անհրաժեշտ պարագաները՝ 

  • Գունավոր թղթեր
  • Մատիտ
  • Սոսինձ
  • Մկրատ

Նախագծի ընթացքը՝ 

Սովորողների հետ պատրաստում ենք խխունջներ։ Կտրտում ենք շրջաններ, մեծ և համեմատաբար փոքր, պոզիկներ: Միացնում ենք սոսնձով, մատիտեվ նկարում ենք աչուկներն ու պատյանը:

Արդյունքը` այստեղ.

Այց «Ուսումնական ագարակ»

-5316670403344714589_121

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարականներ

Ժամանակը՝ Մայիս

Խնդիրներ՝

  • հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
  • դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
  • իրականացնել ձիերի և մյուս կենդանիների խնամք
  • սովորել ձիավարել

Շարունակել կարդալ “Այց «Ուսումնական ագարակ»”

Թռչնաբների պատրաստում

ժամկետ՝ Մայիս

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի նպատակն ու խնդիրները՝

  • Պատրաստել թռրնաբներ
  • Հոգ տանել թռրունների մասին
  • Ճանաչել մեր կրթահամալիրի տարածքում բնադրած թռչուններին

Շարունակել կարդալ “Թռչնաբների պատրաստում”

Թաղարների պատրաստում

ժամկետ՝ Մայիս

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի նպատակն ու խնդիրները՝

Այս նախագծի նպատակն է սովորողին ծանոթացնել, թե ինչպիսի թափոններ կարելի է կիրառել թաղարներ պատրաստելու համար:

  • Կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ թափոններից (պլաստմասե շշեր, հին շորեր, ապակե ամաններ, թղթի թափոններ) պատրաստել էսթետիկապես ճաշակով, նորաոճ թաղարներ:
  • Պատրաստված թաղարների մեջ տեղադրել սովորողի աշխատանքի արդյունքում արմատակալած կտրոնները:

Շարունակել կարդալ “Թաղարների պատրաստում”

QR կոդի ուսուցում․ սովորող-սովորեցնող նախագիծ

Այսօր երկարացված օրվա ճամբարի ընթաղքում 5-րդ դասարանի սովորող Սիլվիի հետ իրականացրեցինք «QR կոդի ուսուցում» սովորող-սովորեցնող նախագիծ։ Սիլվին մեծ սիրով իր կրտսեր ընկերներին սովորեցրեց թե ինչպես հեշտ և արագ ստեղծել QR կոդեր։

Արդյունքը՝

«Ճամփորդները» հեքիաթի հերոսների ստեղծում

IMG_20240218_170459«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ նկարեցինք և պատրաստեցինք «Ճամփորդները» հեքիաթի հերոսներին։

Պատկերները նկարեցին.

  • Լիա Բադոյան (Սար)
  • Սոֆի Մխիթարյան (Անտառ)
  • Ավետ Սարդարյան (Շուն)
  • Լևոն Սարդարյան (Աղվես, Աքլոր)

Տեսանյութը ստորև`

Design a site like this with WordPress.com
Get started