«Անխելք մարդը» ներկայացում

Այսօր երկարացված օրվա ճամբարի ընթացքում «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում մեզ մոտ հյուրընկալվեցին մեր ընկերները` Լուսինե Նազարյանի գլխավորությամբ։ Երկարացված օրվա ճամբարականները հյուր էին եկել Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» շատ գեղեցիկ խաղ-բեմականացմամբ։ Ճամբարականները շատ մեծ պատասխանատվությամբ և գերազանց  կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, ոգևորված, իրար լրացնելով, մի փոքր իմպրովիզացիաներով խաղացին ներկայացումը։ Ավելին` տեսանյութում.

«Անբան Հուռին» ներկայացում

received_361724743499815

Այսօր Հարավային դպրոցի 2.3 դասարանի և ընկերների հետ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում այցելեցինք «Խամաճիկների պետական թատրոն »` դիտելու Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը։ Ավելին` տեսանյութում.

Ճամփորդություն դեպի խամաճիկների թատրոն

FB_IMG_1709075518937

Ներկայացումը՝ «Անբան Հուռին»

Օրը՝ փետրվարի 28

Ներկայացման սկիզբը՝ 13:30

Ավարտը՝ 14:00

Մեկնումը Հարավային դպրոցից ՝ 12:45

Ժամանումը՝ 15:00

Հասցեն՝ Մաշտոցի պող., 43 շենք Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի խամաճիկների թատրոն”

QR կոդի ուսուցում․ սովորող-սովորեցնող նախագիծ

Այսօր երկարացված օրվա ճամբարի ընթաղքում 5-րդ դասարանի սովորող Սիլվիի հետ իրականացրեցինք «QR կոդի ուսուցում» սովորող-սովորեցնող նախագիծ։ Սիլվին մեծ սիրով իր կրտսեր ընկերներին սովորեցրեց թե ինչպես հեշտ և արագ ստեղծել QR կոդեր։

Արդյունքը՝

Խաղ-բեմադրություն Հ. Թումանյանի «Ճամփորդները»

Այսօր Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարի ընթացքում իրականացրեցինք «Թումանյանական հերոսների ստեղծումը ստվարաթղթից, բեմականացում»   նախագիծը։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին «Ճամփորդները» հեքիաթի բեմադրությունը։

Դերերում.

  • Հեղինակ` Սոֆի Մկրտչյան
  • Աքաղաղ` Հենրի Սաֆարյան
  • Շուն` Քրիսթինա Շեյթանյան
  • Աղվես` Լիա Բադոյան

Տեսանյութը ստորև.

Կարդում ենք Թումանյան

IMG_20240220_155031

Թումանյանական օրերին` մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան առթիվ իրականացրեցինք «Կարդում ենք Թումանյան» նախագիծը։ Եղանակը հաճելի էր, պայծառ, և ընթերցանության համար վայրն ընտրեցինք Հարավային դպրոց-պարտեզի գեղեցիկ բակը։

Արտասանում ենք Թումանյան

IMG_20240218_171849Թումանյանական օրերին ընդառաջ Հարավային դպրոց-պարտեզի 2տ սան Հենրին արտասանում է Թումանյան։

QR կոդի ուսուցում․ սովորող-սովորեցնող նախագիծ

Ժամանակահատված՝ Փետրվարի 23

Մասնակիցներ՝   Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Սովորեցնող՝ 5 դասարանի սովորող Սիլվի

Նկարագրությունը՝

QR կոդը երկչափ շտրիխ կոդ է, որը պարունակում է կանխորոշված տեղեկատվություն, որին արագ մուտք գործելու համար օգտագործվում է բջջային հեռախոսի տեսախցիկը։ QR-կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է տեղեկություններ նրա մասին, ինչին կցված է։ Գործնականում QR-կոդերը հաճախ պարունակում են տվյալներ հայտնաբերողի կամ հետախուզողի համար և մատնանշում են կայք կամ հավելված։ Շարունակել կարդալ “QR կոդի ուսուցում․ սովորող-սովորեցնող նախագիծ”

«Ճամփորդները» հեքիաթի հերոսների ստեղծում

IMG_20240218_170459«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ նկարեցինք և պատրաստեցինք «Ճամփորդները» հեքիաթի հերոսներին։

Պատկերները նկարեցին.

  • Լիա Բադոյան (Սար)
  • Սոֆի Մխիթարյան (Անտառ)
  • Ավետ Սարդարյան (Շուն)
  • Լևոն Սարդարյան (Աղվես, Աքլոր)

Տեսանյութը ստորև`

Բակային խաղ «Չլոցի»

IMG_20240209_160210

Եղանակները բացվում են, արևն ավելի հաճախ է մեզ ուրախացնում իր ջերմ շողերով։ Այսօր մեր երկարացված օրվա ավագ ընկերների հետ խաղացինք «Չլոցի» բակային խաղը։

Design a site like this with WordPress.com
Get started