«Մայրիկատոն»

Տարվա ամենագեղեցիկ, գունեղ ու քնքուշ եղանակն է Գարու՜նը։ «Ձոն» նախագծի շրջանակում, մայրիկատոնին ընդառաջ, մայրիկների համար անակնկալներ պատրաստեցինք։ Ավելին` տեսանյութում.

Աշխատանք Paint ծրագրով

«Ձոն» նախագծի շրջանակում այսօր սովորողների հետ պատրաստեցինք բացիկներ մայրիկների համար, այս անգամ Paint ծրագրով և գրեցօնք բարեմաղթանքներ: Արդյունքները ստորև.

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Տևողությունը՝ մարտ-ապրիլ

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներպ

Նատակը և խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • ինքնուրույնության դրսևորում,
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • մեդիահմտությունների զարգացում,
  • Դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում։

Ընթացքը՝

«Ձոն» ուսումնական նախագիծն նպատակն է արձանագրելու, զարգացնելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները:

Ստուգատեսն ըստ գործունեության ձևերի՝

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա՝

  • Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)։
  • Հորինել բառեր ու բառակապակցություններ մայրիկների գովքի մասին։
  • Մայրիկագովք։
  • Հորինել բարեմաղթանքներ, հանելուկներ, պատրաստել ռադիոնյութեր։

Տեխնոլոգիա + մեդիա՝

  • Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային)։
  • Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով։
  • Բնագիտություն + մեդիա
  • Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում:
  • Ծաղկատունկ:
  • Թաղարների պատրաստում։

Անհրաժեշտ գործիքներ՝

Անհատական նեթբուք-նոթբուք, հեռախոս, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր։

Design a site like this with WordPress.com
Get started