Մաթեմատիկա

Այսօր Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողների հետ մաթեմատիկա առարկայի ժամին կրկնեցինք անցածը և գունավոր մատիտներով գծեցինք տարբեր չափսերի հատվածներ։

Աղայանական օրեր: «Խխունջ խանում»

Աղայանական օրերին ընդառաջ երկարացված օրվա ճամբարականների հետ կրկնեցինք Ղազարոս Աղայանի «Խխունջ խանում» բանաստեղծությունը և կքտարեցինք տեխնոլոգիական աշխատանք, պատրաստեցինք խխունջներ:

Ավելին` տեսանյութում.

Խնամում ենք մեր շրջապատը

Շատ կարևոր է աշխատել, ժամանակ անցկացնել խնամված, կոկիկ ու գեղեցիկ միջավայրում: Երկարացված օրվա ճամբարականների հետ խնամում ենք մեր միջավայրը:

«Անխելք մարդը» ներկայացում

Այսօր երկարացված օրվա ճամբարի ընթացքում «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում մեզ մոտ հյուրընկալվեցին մեր ընկերները` Լուսինե Նազարյանի գլխավորությամբ։ Երկարացված օրվա ճամբարականները հյուր էին եկել Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» շատ գեղեցիկ խաղ-բեմականացմամբ։ Ճամբարականները շատ մեծ պատասխանատվությամբ և գերազանց  կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, ոգևորված, իրար լրացնելով, մի փոքր իմպրովիզացիաներով խաղացին ներկայացումը։ Ավելին` տեսանյութում.

Ուրախ բակային խաղեր

Մանկական բակային խաղերը երեխաների կողմից կազմակերպվող ժամանցային խաղեր են։ Բակային խաղերը կարող են կազմակերպվել ցանկացած հարմար վայրում։Ցավոք, տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով բակային խաղերը որոշակիորեն կորցրին իրենց հետաքրքրությունը։ Սակայն մենք հարմար պահը բաց չենք թողնում, որպեսզի իջնենք բակ և վայելենք մաքուր օդն ու ազատությունը։

Բակային խաղ «Չլոցի»

IMG_20240209_160210

Եղանակները բացվում են, արևն ավելի հաճախ է մեզ ուրախացնում իր ջերմ շողերով։ Այսօր մեր երկարացված օրվա ավագ ընկերների հետ խաղացինք «Չլոցի» բակային խաղը։

Ուրախ, ռիթմիկ խաղեր

Այսօր երկարօրյա ճամբարի ժամանակ ճամբարականների հետ ուրախ ու ռիթմիկ պարային խաղեր խաղացինք։ Սովորողների ուրախությանը չափ ու սահման չկար։

Տեսանյութը`

Ազգային խաղեր

Այսօր «Ազգագրության և ստեղծագործության» ստուգատեսի շրջանակներում երկարօրյա ճամբարի ընթացքում տարատարիք ճամբարականները խաղացին մոտ« Մուկն ու կատուն», «Կարմիր կոճակ» խաղերը։

Design a site like this with WordPress.com
Get started