Ուրախ ազգային-բակային խաղեր

Հայկական ավանդական խաղեր ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք «Գործնագործ», «Մուկն ու կատուն», «Աղջիկ փախցնոցի», «Յոթ քար»․․․Այսօր մարզադաշտում բակային խաղեր խաղալուց երկարացված օրվա ճամբարականները հանդիպեցինք իրենց կրտսեր ընկերներին՝ 5 տարեկաններին և իրար հետ լավ, ուրախ ժամանակ անցկացրեցին։

Տեսանյութը՝ Սուսաննա Ալոյանի՝

Համագործակցային աշխատանք. Canva ծրագրով լոգոների ստեղծում

IMG_20240117_010825

Այսօր Հարավային դպրոցի 2.3 և 4.3 դասարանի երկարացված օրվա ճամբարականները համագործակցային նախագծով իրենց մոտ հյուրընկալեցին 5-րդ դասարանների ճամբարականներին։ Ավագ ընկերները սովորող-սովորեցնող նախագծով ԴիջիԹեք 2024 ստուգատեսի շրջանակում կրտսեր ընկերներին սովորեցրեցին, թե ինչպես Canva ծրագրով ինքնուրույն ստեղծել սեփական լոգոն։ Canva-ն առցանց լուսանկարների խմբագրման գործիք է, որն առաջարկում է խմբագրման բազմաթիվ տարբերակներ: Այն լուսանկարների խմբագրման բազմակողմանի գործիք է՝ բազմաթիվ հնարավորություններով: Շարունակել կարդալ “Համագործակցային աշխատանք. Canva ծրագրով լոգոների ստեղծում”

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

IMG_20240110_144428

Այս շաբաթ Հարավի 4.3 դասարանի աղջիկներն իրենց նախաձեռնությամ որոշեցին ուլունքագորխության խմբակ կազմել և իրենց կրտսեր ընկերներին սովորեցնել ուլունքներից զարդեր պատրաստել։ Սովորողները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց աշխատանքին, և փոքրերին սիրով ու հոգատարությամբ քայլ առ քայլ բացատրում էին փե ինչպես ուլունքներից զարդեր պատրաստել։

Դրվագներ երկարացված օրվա ուրախ ճամբարից

FB_IMG_1705301380231

Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ օրն ուրախ էր ու հետաքրքիր։ Այսօր միասին խաղացինք «Հարցախեղդուկ» խաղը, որից հետո, օրվա վերջում մի լավ լիցքաթափվեցինք խաղադաշտում։ Օրվա լուսաբանումը` իմ Ֆեյսբուքյան էջում։

Բակային խաղեր

Բակային խաղերը երեխաների ամենասիրելի խաղերն են։ Այսօր եղանակը ժպտում էր, և մենք որոշեցինք դուրս գալ բակ, կտրվել առօրյայից, խաղեր խաղալ, լիցքավորվել էներգիայով, որպեսզի հետո էլ ավելի աշխույժ շարունակենք դասերը։ Բակային խաղերի ընթացքում ճամբարականները լիցքաթափվում են, վազվզում, ինչու՞ չէ, նաև մարզվում։

«Հարիսայի ծես»-ը Հարավային դպրոց-պարտեզում

Ամեն տարի՝ նոյեմբեր ամսին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնում ենք Հարիսայի համայնքային ծեսը: Ծեսը սկսվում է Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ առավոտյան ժամերգությամբ, երգ ու պարով: Իսկ հարիսայի և թթվի համտես-հյուրասիրությունը լինում է կրթահամալիրի բոլոր դպրոց-պարտեզներում: Հարավային դպրոց-պարտեզում ուրախ, ջերմ, ընտանեկան եռուզեռ էր։

Օրվա լուսաբանումը.

Հարթակում սովորողն է

Ընթերցանությունը Երկարօրյա ճամբարի ճամբարականների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է դարձել։ Սովորողները մեծ սիրով և եռանդով են իրենց հետ գրքեր բերում և ընթերցում իրենց ընկերների համար։ Այսօր հարթակում Հարավային դպրոց-պարտեզի 4.3 դասարանի սովորող Լիան է։ Նա իր ընկերների համար մի փոքրիկ դրվագ ընթերցեց «Փոքրիկ իշխանը» գրքից։

Ուրբաթ համերգ

Այսօր ուրբաթ է։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր մարմարյա սրահում կայացավ Հարավային դպրոց-պարտեզի Ուրբաթ համերգը։ Հարթակում դպրոցի սաներն են, միջոցառմանը միացել են նաև ծնողները և մյուս ներկաները։

Ընթերցանություն

Այսօր երկարօրյա ճամբարի ժամանակ սովորողներից Ավետն էր հարթակում։ Նա իր հետ դպրոց էր բերել իր հանրագիտարանը, որտեղ շատ հետաքրքիր և մանրակրկիտ ներկայացվում էր կենդանական աշխարհը։ Ավետն այսօր իր ընկերների համար ընթերցեց արջերի մասին։

Design a site like this with WordPress.com
Get started