Ընթերցանություն

Այսօր երկարօրյա ճամբարի ժամանակ սովորողներից Ավետն էր հարթակում։ Նա իր հետ դպրոց էր բերել իր հանրագիտարանը, որտեղ շատ հետաքրքիր և մանրակրկիտ ներկայացվում էր կենդանական աշխարհը։ Ավետն այսօր իր ընկերների համար ընթերցեց արջերի մասին։

Իմ ճամփորդական պայուսակը 🎒

Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկանները Լիլիթ Մովսիսյանի և Սուսաննա Ալոյանի գլխավորությամբ ճամփորդում են դեպի աշնանային շքեղ «Բուսաբանական այգի»: Մայայի ճամփորդական պայուսակը պատրաստ է, իսկ բարձր տրամադրությունը` ապահովված։ 🎒✔️

Հոկտեմբեր ամսվա նախագծերի ամփոփում

«Սեբաստացու օրեր» նախագիծ. կրթահամալիրի տոն

25671285594663WEBՄասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2.3 և 4.3 դասարանների սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-30

«Սեբաստացու օրեր». կրթահամալիրի տոնը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները՝

  • ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում։
  • տոնին պատրաստվելու կարողություն։
  • հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • ռադիոթողարկման պատրաստում։
  • բանավոր խոսքի զարգացում:
  • ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում։
  • մեդիահմտությունների զարգացում։

Շարունակել կարդալ “«Սեբաստացու օրեր» նախագիծ. կրթահամալիրի տոն”

Ընկույզի կեղևներից պատրաստում ենք հոլ

IMG_20231121_145833Անցկացման վայրը` Հարավային դպրոց- պարտեզ

Մասնակիցներ` 2.3 և 4.3 դասարանների սովորողներ

Անցկացման ժամկետը` նոյեմբեր

Նախագծի ընթացքն ու նկարագիրը Նախագծի ընթացքում նախատեսում ենք ընկույզի կեղևներից պատրաստել ինքնաշեն հոլեր, որոնցով էլ մոտ ապագայում` Ամանորին ընդառաջ,  կմասնակցենք ցուցահանդես-վաճառքին։  Խաղալիքների պատրաստման ընթացքում կաշխատենք սոսնձով, փայտիկներով` զուգահեռ զարգացնելով մանր մոտորիկան, երևակայությունը, ստեղծագործ միտքն ու ձեռք կբերենք ճիշտ հաղորդակցման , թիմով աշխատելու հմտություններ։

Մտահղացումը` Մարինե Մկրտչյանի

Արդյունքը` Այստեղ

Աշխատակարգ. 30.10-03.11

Դասվարներ` Լուսինե Հակոբյան, Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

30.10.23թ. Երկուշաբթի

13։35-14։15   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում, ինքնագործունեություն։

14։20-15։00  Աշխատանքային նախագիծ

15։00-15։30   Ճաշ

15։30-16։15   Մուլտֆիլմի դիտում

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 30.10-03.11”

Մանկավարժական ճամբար. 26.10.23

Այսօր Մանկավարժական ճամբարի չորրորդ օրն է։ Օրը շատ հագեցած էր և հետաքրքիր։ Մարմարյա սրահում հավաքից հետո գնացինք մարզասրահ և Ռուզան Գսպոյանի գլխավորությամբ ունեցանք մարմնամարզության դասընթացներ։ Այնուհետև գնացինք Ագարակ, որտեղ մեզ սպասում էր ձիերի խնամքը, սանձումը, թամբելը, հեծելն ու քշելը։

Մանկավարժական ճամբար. 24.10.

Մանկավարժական ճամբարի ամենօրյա լուսաբանումը տեսահոլովակով.

Design a site like this with WordPress.com
Get started