Ձիավարության սեմինարներ

Ձիավարության սեմինարները շարունակվում են իրենց բնականոն հունով։ Շարունակում ենք խնամել, սանձել, հեծնել և ձիավարել։

Ձիավարության սեմինար-պարապմունքներ

Ձիքվարության սեմինար-պարապմունքները շարունակվում են և ընթանում իրենց բնականոն հունով: Գարուն է: Ագարակը գարնանը լրիվ ուրիշ է: Այսօր ձիավարության պարապմունքների ժամանակ դասընթքցները անցկացրեցինք Գեներալի հետ: Ձիերի միջև տարբերությունը ակնհայտ էր:

Ձիավարության և հիպոթերապիայի սեմինարներ

Այ անգամ մեր Ձիավարության և հիպոթերապիայի պարապմունքներն անցկացվեցին ««Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի՝ հեղինակային ծրագրի հանրային ներկայացում, բաց հավաք»-ի շրջանակում։

Ավելին` Տաթև Մարգարյանի տեսանյութում.

Ձիավարության սեմինար-պարապմունքներ

Այսօր եղանակը բարենպաստ էր, հաճելի, «Մաշային» խնամելուց հետո սիրով ձիավարեցինք։

Ձիվարության սեմինարներ, խնամք

Արդեն վերսկսվել են Ձիավարության սեմինարները, բայց եղանակային ցուրտ պայմանները հաշվի առնելով, այժմ կատարում ենք միայն խնամք։

Ձիավարության, Հիպոթերապիայի սեմինար-պարապմունքների ամփոփում

Ձիավարության սեմինարները, ամենահաճելի, տևական սեմինարներն են, որոնց մասնակցել եմ։ Ձին ամենաբարի, ազնվական կենդանին է։Սեմինարների ընթացքում ձեռք ենք բերել անհրաժեշտ հմտություններ՝ կապված ձիերի խնամքի, սանձելու և թամբելու հետ, իսկ վերջում՝ ձիավարության մեջ։

Հիպոթերապիա կամ ձիաբուժություն ( հին հունարեն՝ ἵππος «ձի»), բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ։ Հիպոթերապիան օգտակար և արդյունավետ միջոց է արագացնելու երեխայի հետ կապված ակնկալվող արդյունքը, ինչպիսիք են խոսքի զարգացման, նյարդաբանական և ֆիզիկական ոլորտի բարելավման խնդիրները, ինչպես նաև զարգացնում է երևակայությունը։ Շարունակել կարդալ “Ձիավարության, Հիպոթերապիայի սեմինար-պարապմունքների ամփոփում”

Հիպոթերապիա

IMG-cc765d1d6b1c70d9b901e67233e31063-V

Այսօր հիպոթերապիայի պարապմունքների երկրորդ օրն է՝ արդեն երեխաների հետ։ Մի բան է տեսականորեն քննարկելը, և ընդհանրապես այլ բան, երբ իմացածդ կիրառում ես գործնականի ժամանակ, երեխաների հետ։

Նյութի հեղինակ` Ասյա Ծատրյան

Հիպոթերապիայի տեսական դասընթաց

IMG-457c177bbb8fe15812c27d52229c070f-V

Ձիավարության 12 պարապմունքներից հետո հաջորդ փուլը Հիպոթերապիան է։ Այսօր մեկնարկեց Հիպոթերապիայի սեմինարը։ Պարապմունքի ընթացքում ընդհանուր տեղեկություններ ստացանք թերապիայի բուժական կիրառության, օգտակարության, հակացուցումների մասին։ Քննարկեցինք հարցեր`աշխարհում արդեն դրական արդյունքներ գրանցած թերապիայի օրինակները Հայաստանում կիրառելու մասին։

IMG-8095326e96573bf329db5769f521c008-V

Մանկավարժական ճամբար. 26.10.23

Այսօր Մանկավարժական ճամբարի չորրորդ օրն է։ Օրը շատ հագեցած էր և հետաքրքիր։ Մարմարյա սրահում հավաքից հետո գնացինք մարզասրահ և Ռուզան Գսպոյանի գլխավորությամբ ունեցանք մարմնամարզության դասընթացներ։ Այնուհետև գնացինք Ագարակ, որտեղ մեզ սպասում էր ձիերի խնամքը, սանձումը, թամբելը, հեծելն ու քշելը։

Design a site like this with WordPress.com
Get started