Ճանաչում ենք երկրաչափական պատկերները

9-1Ճանաչում ենք երկրաչափական պատկերները

Բովանդակություն՝

Մարդն էկոհամակարգի մի մասն է կազմում։ Մարդիկ ապրում են բնության մեջ, օգտվում ջրից, օդից ու հողից, շփվում կենդանիների հետ։ Սակայն մեզ շրջապատող աշխարհն իրենից բարդ համակարգ է ներկայացնում։ Փոքրիկ երեխաները շրջապատին այլ աչքերով են նայում և շրջակա միջավայրն  այլ կերպ են ընկալում։ Ծանոթանանք և ճանաչենք երկրաչափական պատկերները  շրջակա միջավայրի միջոցով։

Տեսակը՝ Կրթահամալիրային, խմբային, ճանաչողական, ուսուցողական, էկոլոգիական, մտածողական։

Նպատակը՝

Այս նախագծի նպատակն է երեխաներին սովորեցնել կատարել խմբակային աշխատանքներ, օգնել միամյանց։ Դա նպաստում է, որպեսզի երեխաների միջև զարգանա շփումը, իրար հետ հեշտ համագործակցելը։ Ինչպես նաև, նախագծի կարևորագույն նպատակներից մեկն է երեխաներին սովորեցնել երկրաչափական պատկերները, դրանց միջոցով ծանոթանալ շրջակա միջավայրին։ Եվ ամենակարևորն այն է, որ այս ամենը ի կատար ածվի ուրախ, աշխույժ մթնոլորտում, խաղերի միջոցով։

Խնդիրներ՝

  • Ճանաչել երկրաչափական պատկերները
  • Ճանաչել գույները
  • Տարբերել ըստ չափսի. մեծ, փոքր
  • Խմբավորել ըստ ձևի, չափի, գույնի
  • Երկրաչափական պատկերներից պատրաստել կենդանիներ, միջատներ, առարկաներ
  • Մանր պատկերների միջոցով երեխաների մոտ զարգացնել ձեռքերի մանր մոտորիկան
  • Մտածել, գուշակել հանելուկներ
  • Մեզ շրջապատող միջավայրում գտնել, տարբերել երկրաչափական պատկերներով իրերը, առարկաները։
  • Ճիշտ օգտվել մկրատից, ինքնուրույն կտրել պատկերները և սոսնձի միջոցով ստանալ պատկերներ։

Տևողությունը՝ Կարճաժամկետ 

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Արդյունքը՝

Երկրաչափական պատկերներից պատկերներ ստանալն անասելի հետաքրքիր զբաղմունք է, որի շնորհիվ երեխաների մոտ զարգանում են հետևյալ հմտությունները.

  • Մտածողական մոտորիկան
  • Ստեղծագործական երևակայությունը
  • Գեղարվեստական ճաշակը
  • Տեսողական մոտորիկան
  • Գույների ճիշտ ընկալումը
  • Ուշադրության կենտրոնացում

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started