Մանկավարժական գարնանային ճամբար. 27.03.

Այսօր Մանկավարժական ճամբարի երրորդ օրն է: Օրը սկսել ենք Հարավային դպրո-պարտեզում: Աննա Թորոսյանի հետ շարունակել ենք աշխատանքը շապիկների վրա:

Երկարացված օրվա կազմակերպիչների հավաքի համակարգողն այսօր Գոհար Բալջյանն էր: Ունեցանք շատ հաճելի զրույց, քննարկեցինք իրականացված նախագծերը:

Շարունակել կարդալ “Մանկավարժական գարնանային ճամբար. 27.03.”

Ջոն Դյուի. «Ինչպես ենք մտածում» Գլուխ 1

Ջոն Դյուի «Ինչպես ենք մտածում»

Վերլուծություն

Մեր կյանքի բանալին միտքն է, մտածողությունը: Մենք մտածում ենք ամեն վայրկյան, ամեն գործողություն կատարելուց: Միտքը, երևակայությունը, հասկացողությունը, այս ամենը խիստ փոխկապակցված են: Հեղինակի հետ լիովին համամիտ եմ: Իհարկե, նախկինում երբևիցե չեմ կենտրոնացել մտքի վրա, երբևիցե չեմ դասակարգել, առանձնացրել միտքը, չեմ տեսակավորել, քանի որ մեր առօրյայում այդ տեսակները աննկատ խառնվում են: Բայց, կարդալով նյութը, ծանոթանալով հեղինակի հետ, կիսում եմ հեղինակի կարծիքը:

Հեղինակը շատ ճիշտ և դիպուկ է նկատել, որ մեր դպրոցներում անհրաժեշտ է գործ ունենալ յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Որպեսզի հետագայում այս ճանապարհները չբաժանվեն, պետք է ընդհանուր ուղղություն գտնել, միավորող սկզբունք: 

Design a site like this with WordPress.com
Get started