Համագործակցություն Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ

Համագործակցային նախագիծ

IMG_20231017_201553

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Վայր՝ Արագածոտն մարզ,գ. Բյուրական

Օր՝ 20.10.2023

Մեկնում՝ 9:30 Հարավային դպրոցից

Ժամանում՝ 16:30 Հարավային դպրոց

Երթուղի՝ Երևան-Աշտարակ-Բյուրական

Հեռավորություն` 40 կմ

Տևողություն՝ 1 ժամ

Պատասխանատուներ՝ Լ. Հակոբյան, Գ. Սմբատյան

Օգնականներ՝ Ն. Միրզոյան, Ս. Ալոյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 2.3 դասարանցիներ, Բյուրականի Հ Թումանյանի անվան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ,դասավանդողներ

Համագործակցում ենք Բյուրականի դպրոցի հետ, տնօրեն՝ Լուսինե Մկրտչյանի հետ դասվարներ՝ Ղազարյան Ռուզան, Վարդանյան Վարսիկ

 

Դիմավորում է` Արուս Զաքարյանը (Հայոց լեզու և Գրականության դասավանդող)

Նպատակներ՝ 

  • Աշնանային 18-րդ հավաքի և Կոմիտասյան օրերի շրջանակներում ծրագրերի իրականացում
  • Կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական ճամփորդություն
  • Հեղինակային կրթական ծրագրերի տարածում, համագործակցություն
  • Ճանաչողական, հայրենագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձևավորում, զարգացում, ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում, զարգացում, քայլք, այցելություն տեղի սբ Հովհաննես եկեղեցի

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում համացանցի օգնությամբ
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Ընկերային հարաբերությունների, պատասխանատվության ձևավորում իրար օգնելով,
  • Բարձունքի հաղթահարում՝ միասնական քայլքով։

Տպավորությունների մասին ներկայացում բլոգում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով:

Նախապատրաստական փուլ

Բյուրականի,սբ Հովհաննես եկեղեցու մասին տեղեկությունների հավաքագրում. քարտեզներ, տեղեկություններ, այլ հրապարակումներ անհատական բլոգներում,

  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում,
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն,
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին,
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում,
  • ուսումնական ֆիլմերի դիտում

Օրակարգ՝ 

9:30-Մեկնում Հարավային դպրոցի բակից

10:10-10:30-Առաջին կանգառ՝ Բյուրական գյուղի դպրոցում

10:30-11:00Շրջայց դպրոցում, միասնական ընդհանուր պարապմունք դպրոցի բակում (Նյութերի հղումները ուղարկել ենք դասվարներին)

Միասնական ընթերցում ենք.

Հ. Թումանյան «Աշուն»

Կոմիտաս «Աշուն օր»

Երգում ենք.

Կաքավիկ, Կոտ ու կեսօխ Արևին խաբեցինք Ա՛խ, ի՜նչ լավ են սարի վրա

Պար՝ Կարնո քոչարի

11:00- Միասնական քայլքով դեպի Բյուրականի սբ Հովհաննես եկեղեցի

11:30-11:45-նախաճաշ

11:50-ից 14:00

Քայլք դեպի եկեղեցի

  • Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն՝ լուսանկարչական պլեներ
  • Շրջակա միջավայրի խնամքի աշխատանքի կազմակերպում

14:00-Քայլարշավ դեպի գյուղ

15:00-Վերադարձ Երևան

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • արևապաշտպան գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփումն` Այստեղ

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started