Հուլիսի 19-ն է։ Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած «Մուտք կրթահամալիր․ քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման երկրորդ օրն է։ Վերապատրաստման ղեկավար Անահիտ Հարությունյանը ծանոթացրեց բլոգին ներկայացվող պահանջները, մանրակրկիտ ներկայացրեց wordpress.com-ում գրանցվելու քայլերը։ Արդյունքում յուրաքանչյուրս բացեցինք մեր անհատական բլոգները, կարողացանք տեղադրել մեր առաջին նյութը։ Օրվա վերջում այցելեցինք Տեխնոպարկ։
Month: Հուլիսի 2023
Վերապատրաստման առաջին օր
Հուլիսի 18-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Մուտք կրթահամալիր․ քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման առաջին օրը։ Վերապատրաստումը սկսվեց ծանոթությամբ։ Ներկայացվեց կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը, առցանց հարթակները, կրթահամալիրում աշխատելու քայլաշարը։ Ապա քայլելով գնացինք Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղից էլ հասանք Քոլեջ։ Քոլեջում մեզ դիմավորեց Մարիամ Մխիթարյանը, ով մի փոքր շրջայց կատարեց Շարունակել կարդալ “Վերապատրաստման առաջին օր”
Իմ մասին
Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։