Վերապատրաստման չորրորդ օր

Հուլիսի 21-ն է։ Այսօր  «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» բլոգային նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստման  ամփոփումն էր։ Մասնակիցներից յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեր կազմած նախագծերը։ Վերապատրաստման ղեկավարի՝ Անահիտ Հարությունյանի հետ քննարկեցինք, որոշակի շտկումներ մտցրեցինք մեր նախագծերի մեջ։ Հաշվետու ամփոփմանը ներկա էին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը և Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը: Վերջում Գևորգ Հակոբյանի հետ քննարկեցինք Հուլիսի 28-ին դեպի Արագած լեռան հարավային գագաթը նախատեսվող արշավի մանրամասները և որոշեցինք անպայման մասնակցել։

This slideshow requires JavaScript.

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started