Վերելք դեպի Արագած լեռան հարավային գագաթ

Հարավային գագաթը Արագած լեռան ամենացածր գագաթն է, սակայն այն իմ կյանքում ամենաբարձր գագաթն է, որ ես հաղթահարել եմ։ Դեպի Արագած ճամփորդությունը անասելի զգացմունքներով, սպասումով, ուրախ ու հաճելի ակնթարթներով լի մի ուղի էր։ Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագթը։ Այն հանգած հրաբուխ է, որի ժայթքման արդյունքում առաջացել են 4 գագաթները։ Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է, որի բարձրությունը 4090մ է։ Բարձրությամբ երկրորդը արևմտյան գագաթն է՝ 4001մ, որին հետևում է արևելյան գագաթը՝ 3916մ, ապա հարավայինը՝ 3879մ։ Արագածի շրջակայքում կան մի քանի լճեր, որոնք ձևավորվել են լեռան ձնհալքից։ Խոշորներից մեկը Քարի լիճն է, որը գտնվում է 3200մ բարձրության վրա։ Լճի ափին է տեղակայված Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների գիտահետազոտական կայանը։ Դեպի հարավային գագաթ վերելքը սկսել ենք հենց Քարի լճից։ Երթուղին բարդ էր ու քարքարոտ։ Ամբողջ արշավի ընթացում մեզ ուղեկցել են ալպյան մարգագետինները ՝ իրենց գեղեցիկ ու բազմատեսակ ծաղիկներով, իսկ հարավում շքեղ Արարատն էր երևում։ Երթուղու երկարությունը 10կմ էր։ Վերելքը հաղթահարելուց հետո վերևում մեզ սպասվում էր իմ կյանքում հանդիպված ամենահրաշալի և անմոռանալի տեսարաններից մեկը։ Տիար Ալբերտն ու տիար Գևորգը շատ նրբանկատ և անակնկալ ձևով մատուցեցին մեզ այդ պահը։ Գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի խառնարանը և մյուս գագաթները։ Այստեղ մենք առաջինն էինք, ով առաջին անգամ համտեսեց պաղպաղակ։ Ճամփորդության ընթացքում նկատեցի, որ Արագածն անընդհատ թևեր է տալիս։ Այստեղ ամեն պահ ուզում ես  ձեռքերդ պարզել և զգալ ազատությունը, բնության մաքրությունը, լիաթոք շնչել մաքուր օդը։ Սա այն վայրն է, որտեղ դուք կարող եք տեսնել բնական աշխարհի անսահմանությունն ու շքեղությունը ամենահետաքրքիր դրսևորումներով, ավելին, ականատես լինել այս դրսևորումներին գրեթե նույն ձևով, որով նրանք կային այս մոլորակի վրա մարդկանց հայտնվելուց շատ առաջ։ Լեռան գագթին ավելի լավ է երևում, թե ինչքան աննշան է ամեն ինչ ներքևում։ Մեր հաղթանականերն ու վիշտերն այլևս այդքան կարևոր չեն։ Այն, ինչ ձեռք եք բերել կամ կորցրել, այնտեղ է։ Լեռան բարձրունքից տեսնում ես, թե որքան ընդարձակ է աշխարհը և որքան լայն են հորիզոնները։

This slideshow requires JavaScript.

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started