Ամանորյա տոնածառներ

IMG_20231223_154618Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 4.3 դասարանի սովորողների հետ միասին պատրաստեցինք Ամանորյա տոնածառներ։ Նախապես կտրտել էինք ձվի արկղերը, ապա գուաշով սկսեցինք ներկել կտրտած հատվածները։ Ներկելուց հետո 3-ական կտորներից թելերի միջոցով պատրաստեցինք խաղալիքներ։ Վերջնական փուլը զարդարման փուլն էր։ Զարդարեցինք գեղեցիկ փայլերով, գույնզգույն թղթերով։ Վերջ, մեր ամանորյա ինքնաշեն խաղալիքները պատրաստ են։

Տեսանյութը ստորև`

Ճամփորդություն Մաչանենց Թատրոն

IMG_20231219_133641Հարավային դպրոց-պարտեզի 2.3 դասարանի սովորողների համար օրն ուրախ էր և զվարճալի պահերով լեցուն։ Այսօր նրանք ճամփորդեցին քաղաք Էջմիածին և այցելեցին Մաչանենց թատրոն` դիտելու «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» ներկայացումը։ Սկզբից մտավախ էին, շփոթված, բայց հենց ներկայացումը սկսվեց, ուրախ և ոգևորված կլանվեցին ներկայացման մեջ։ Ներկայացումն այնքան հետաքրքիր էր, որ շատ վառ տպավորություններով վերադարձան դպրոց։ Տեսանյութը` ստորև.

Ամանորյա նախագծերի ամփոփում

Design a site like this with WordPress.com
Get started