Ամանորյա խաղալիքներ

IMG_20231207_231502

Մասնակիցներ՝  2․3 և 4,3 դասարանների սովորողներ։

Նախագծի ժամկետը՝   դեկտեմբերի 1 -ից դեկտեմբերի 22-ը:

Անհրաժեշտ նյութերն են՝  

  • բնական  կոներ տարբեր չափերի,
  • սոսինձ,
  • մկրատ,
  • գունավոր թելեր,
  • սպիտակ գուաշ,
  • սիլիկոնի ատրճանակ։

Նախագծի նպատակը՝ 

Այս ամենը իրականացնելու նպատակը նրանում է կայանում, որ երեխաները սովորեն խմբային աշխատանքին, զարգացնեն մանր մոտորիկան, ստեղծագործական երևակայությունը։ Այս տարիքում շատ կարևորում ենք ձեռքի տակ եղած իրերով  (փայտ, թել, մատիտ) առարկաների երկարությունը, հաստությունը որոշելու կարողության զարգացումը։ Երեխաների մոտ զարգանում է հետազոտելու, փնտրելու, երևակայելու, գտնելու ունակությունները։

Արդյունքը՝

Արդյունքում կունենանք սովորողների  ձեռքով պատրաստած   անսովոր և գեղեցիկ  խաղալիքներ,  որոնցով կզարդարենք մեր Ամանորյա տոնածառը։

Տեսանյութը ստորև՝

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started