Ամանորյա տոնածառներ

IMG_20231223_154618Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 4.3 դասարանի սովորողների հետ միասին պատրաստեցինք Ամանորյա տոնածառներ։ Նախապես կտրտել էինք ձվի արկղերը, ապա գուաշով սկսեցինք ներկել կտրտած հատվածները։ Ներկելուց հետո 3-ական կտորներից թելերի միջոցով պատրաստեցինք խաղալիքներ։ Վերջնական փուլը զարդարման փուլն էր։ Զարդարեցինք գեղեցիկ փայլերով, գույնզգույն թղթերով։ Վերջ, մեր ամանորյա ինքնաշեն խաղալիքները պատրաստ են։

Տեսանյութը ստորև`

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started