Ամանորյա տոնածառներ

Նախագծի տևողություն՝

Դեկտեմբերի 20-21

Նպատակը՝

Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը, Ցուցահանդեսին

Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ

Անհրաժեշտ նյութեր`

  • Ձվի արկղերը
  • Մկրատ
  • Էմուլսիա
  • Գուաշ (կանաչ գույն)
  • Փայլեր
  • Գունավոր թղթեր
  • Զարդարանքներ
  • Թել

Ընթացքը`

Նախօրոք կտրտում ենք ձվի արկղերը, ապա ներկում կանաչ գույներով։ 3-ական մասնիկներից թելերի միջոցով պատրաստում ենք տոնածառներ։ Վերջում էլ պատկերազարդում, գեղեցկացնում ենք մեր եղևնիներին։

Արդյունքում`  կունենանք ուրախ և տոնական միջավայր, տրամադրություն:

Ամփոփումը` Այստեղ։

Աշխատակարգ. 27.11-01.12

2.3 դասարանի դասվար` Լուսինե Հակոբյան

4.3 դասարանի կազմակերպիչ`  Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

Երկարացված օրվա ճամբարականներ


27. 11. 23թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Ազգային խաղեր

15:40-16:15  Մուլտֆիլմի դիտում

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 27.11-01.12”

«Սեբաստացու օրեր». Ցուցահանդես-վաճառք

received_884415680071220

Հարավային դպրոցի 2.3 դասարանի սեբաստացիները Սեբաստացու օրերը ամփոփեցին՝ մասնակցելով ցուցահանդես-վաճառքին: Ցուցահանդես-վաճառքին ներկայացրել էինք մեր պատրաստած Աշնանային համեղ թթուն, Հոլերը, Ջերմոց-լաբորատորիայից բերված ծաղիկները, թեյերի տեսականին, սովորողների ձեռքով պատրաստված շոկոլադները, տատիկի պատրաստած էկլերները, մուրաբաները, ամեն ինչում ներդրած մեր սերն ու հոգատարությունը: Վաճառքն իրականացրել են հենց սովորողները, ինքնուրույն գումար վաստակել և դրանով իրենց փոքրիկ ներդրումն ունեցել հանգանակության ժամանակ։ Արդյունքում հավաքված գումարը կփոխանցվի Սեբաստացիներ կրթական հիմնադրամին՝ դպրոցի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Design a site like this with WordPress.com
Get started