Ամանորյա նախագծերի հավաքածու

՝Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-22

Նախագծի մասնակիցները` 2.3 և 4.3 դասարանների սովորողներ

Նպատակը՝

«Ամանոր» նախագծի շրջանակներում սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի արդյունքում կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե,  միջավայրը կդառնա տոնական և հեքիաթային:Նախագծի ընթացքում սովորողների հետ կուսումնասիրենք ամանորի, ավանդական տոնածառի, ամանորյա խաղալիքների ստեղծման  մասին պատմող այլ հետաքրքիր տեղեկություններ և ավանդություններ:

Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի զարգացում, ստեղծագործելու ունակություն
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ

Ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

Ամանորյա խաղալիքներ

Ամանորյա մեդիաբացիկներ

Ամանորյա տոնածառներ

Design a site like this with WordPress.com
Get started