Հարթակում սովորողն է

Ընթերցանությունը Երկարօրյա ճամբարի ճամբարականների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է դարձել։ Սովորողները մեծ սիրով և եռանդով են իրենց հետ գրքեր բերում և ընթերցում իրենց ընկերների համար։ Այսօր հարթակում Հարավային դպրոց-պարտեզի 4.3 դասարանի սովորող Լիան է։ Նա իր ընկերների համար մի փոքրիկ դրվագ ընթերցեց «Փոքրիկ իշխանը» գրքից։

Ուրախ թափառումներ Ջրվեժի անտառպարկում

Տարվա ամենագունառատ և չքնաղ եղանակին` աշնանը, այցելեցինք Ջրվեժի անտառպարկ, կամ այլ կերպ ասած` Ջրվեժի արգելոց։ Թափառեցինք լճի ափին, անտառում, սովորողները նկարեցին լիճն ու անտառն իրենց պատկերացմամբ։ Ուրախ շրջան կազմեցինք, արտասանեցին աշնանը նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ։ Բարձր տրամադրությամբ և տպավորված վերադարձանք դպրոց։

Design a site like this with WordPress.com
Get started