Հարթակում ծնողն է

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հանդես եկա որպես ծնող։ Հարավային դպրոց -պարտեզի 2-4 տարեկանների խմբում սաների հետ միասին շատ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք` բանջարեղեններից և մրգերից կենդանիների կերպարներ ստացանք։

Տեսանյութի հեղինակ` Ռուզաննա Ասատրյան

Այցելություն Ջրվեժի անտառապարկ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1, 2.3 դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 8, ժամը՝ 9:30 — 14:30

Հանդիպման և վերադարձի վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Լուսինե Հակոբյան

Օգնականներ՝ Նելլի Կարապետյան, Նարե Միրզոյան

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Թաց և չոր անձեռոցիկ, ախտահանիչ նյութ
  • Բրդուճներ, միրգ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Հարմար, տաք հագուստ, կոշիկ
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս, ֆոտոխցիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Գուաշ, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ/ կվերցնեմ դպրոցից/

Վայրը՝ «Ջրվեժ» անտառապարկ Շարունակել կարդալ “Այցելություն Ջրվեժի անտառապարկ”

Design a site like this with WordPress.com
Get started