Աշխատակարգ. 20.11-24.11

2.3 դասարանի դասվար` Լուսինե Հակոբյան

4.3 դասարանի կազմակերպիչ`  Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

Երկարացված օրվա ճամբարականներ


20. 11. 23թ. Երկուշաբթի

13։35-13։40   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում

13։45-14։25  Ինքնագործունեություն

14։30-15։00   Ճաշ

15։05-15։35 Ընթերցանություն

15:40-16:15  Ազգային խաղեր

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 20.11-24.11”

Սեբաստացու օրեր

Այսօր սովորողների հետ միասին զրուցեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին, խոսեցինք Մխիթար Սեբաստացիի մասին, ում անունով կոչվել է կրթահամալիրը, դիտեցինք կարճամետրաժ ֆիլմ մեծն ուսուցչի կյանքի, գործունեության մասին։

Ինքնաշեն խաղ-մրցույթ

Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 2.3 և 4.3 դասարանների սովորողներ հետ շատ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք։ Մեծ սիրով և եռանդով միասին  աստիճանաբար, քայլ առ քայլ պատրաստեցինք ինքնաշեն խաղ և մրցույթ կազմակերպեցինք։

Թթուդրիկի ծեսը Հարավի 5 տարեկաններում

Սեբաստացիների տոնին ընդառաջ Հարավի 5 տարեկանների սաներն իրականացրին Թթուդրիկի ծեսը: Նախքան ծեսի իրականացումը, սովորողները հորինեցին փոքրիկ պատմություններ թթվի բաղադրիչների մասին, դրանցից մարդուկներ պատրաստեցին։ 

Տեսանյութը Սուսաննա Ալոյանի բլոգից`

 

Աշխատակարգ. 13.11-17.11

Դասվարներ` Լուսինե Հակոբյան, Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ` Նարե Միրզոյան

13. 11. 23թ. Երկուշաբթի

13։35-14։15   Սովորողների ընդունում, հաշվառում մատյանում, ինքնագործունեություն

14։20-15։00   Տրամաբանական խաղեր

15։00-15։30   Ճաշ

15։30-16։15   Ընթերցանություն

16։15-16։30   Միջավայրի խնամք

16։30-17։00   Ճանապարհում անհատական երթուղայիններով Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 13.11-17.11”

Հարթակում սովորողն է

Ընթերցանությունը Երկարօրյա ճամբարի ճամբարականների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է դարձել։ Սովորողները մեծ սիրով և եռանդով են իրենց հետ գրքեր բերում և ընթերցում իրենց ընկերների համար։ Այսօր հարթակում Հարավային դպրոց-պարտեզի 4.3 դասարանի սովորող Լիան է։ Նա իր ընկերների համար մի փոքրիկ դրվագ ընթերցեց «Փոքրիկ իշխանը» գրքից։

Ուրախ թափառումներ Ջրվեժի անտառպարկում

Տարվա ամենագունառատ և չքնաղ եղանակին` աշնանը, այցելեցինք Ջրվեժի անտառպարկ, կամ այլ կերպ ասած` Ջրվեժի արգելոց։ Թափառեցինք լճի ափին, անտառում, սովորողները նկարեցին լիճն ու անտառն իրենց պատկերացմամբ։ Ուրախ շրջան կազմեցինք, արտասանեցին աշնանը նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ։ Բարձր տրամադրությամբ և տպավորված վերադարձանք դպրոց։

Հարթակում ծնողն է

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հանդես եկա որպես ծնող։ Հարավային դպրոց -պարտեզի 2-4 տարեկանների խմբում սաների հետ միասին շատ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք` բանջարեղեններից և մրգերից կենդանիների կերպարներ ստացանք։

Տեսանյութի հեղինակ` Ռուզաննա Ասատրյան

Այցելություն Ջրվեժի անտառապարկ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1, 2.3 դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 8, ժամը՝ 9:30 — 14:30

Հանդիպման և վերադարձի վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Լուսինե Հակոբյան

Օգնականներ՝ Նելլի Կարապետյան, Նարե Միրզոյան

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Թաց և չոր անձեռոցիկ, ախտահանիչ նյութ
  • Բրդուճներ, միրգ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Հարմար, տաք հագուստ, կոշիկ
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս, ֆոտոխցիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Գուաշ, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ/ կվերցնեմ դպրոցից/

Վայրը՝ «Ջրվեժ» անտառապարկ Շարունակել կարդալ “Այցելություն Ջրվեժի անտառապարկ”

Design a site like this with WordPress.com
Get started