«Ամանորյա հեքիաթային իրարանցում» ներկայացումը

IMG_20240111_004918

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր 5 տարեկանների համար կրկին Ամանորյա մի հեքիաթային օր էր։ Հարավի 5 տարեկանները իրենց հասակակից ընկերների հետ այցելեցին «Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն»-ը` դիտելու « Զարմանահրաշ դայակը կամ Ամանորյա հեքիաթային իրարանցում» ներկայացումը։ Բոլորը մեծ հետաքրքրությամբ և բարձր տրամադրությամբ էին հետևում թատրոնի ընթացքին։ Ներկայացման վերջում հանդիսասրահը ցնծում էր մանուկների ծափողջյուններից և ուրախ ծիծաղից։

Տեսանյութը` Լիլիթ Մովսիսյանի

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started