08.01.24. Օրվա ամփոփում

IMG_20240108_112608

Այսօր մեկնարկեց Ձմեռային ճամբարը։ Նախապես ընտրվել էին ջոկատներն ու ջոկատավարները։ 5.2 դասարանի ջոկատավարներն են Անահիտ Հովսեփյանը և Նարե Միրզոյանը։ Առավոտյան օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որից հետո սովորողները որոշեցին իրենց ջոկատի անվանումը` «Շատախոսներ», ինչպես նաև մոտավորապես որոշվեց թե ինչ տեսք կունենա ջոկատի լոգոն։ Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցից Նորա Բաղդասարյանը,  Արևիկ Մկրտչյանը և Ալիսա Մկրտչյանը Կարինե Գրիգորյանի սովորող-սովորեցնող նախագծով  «Ձմեռային Ազգագրական փառատոն 2024»-ի շրջանակներում  հյուր էին եկել և սովորեցնում էին «Կտկտիկ» պարը։ Օրվա վերջում ամփոփեցինք անցած օրը։

Օրվա ամփոփում ըստ Գևորգ Եղոյանի և Սիլվի Թոփիկյանի։ Տեսանյութի հեղինակ` Գևորգ Եղոյան.

Design a site like this with WordPress.com
Get started