«Ամանորյա հեքիաթային իրարանցում» ներկայացումը

IMG_20240111_004918

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր 5 տարեկանների համար կրկին Ամանորյա մի հեքիաթային օր էր։ Հարավի 5 տարեկանները իրենց հասակակից ընկերների հետ այցելեցին «Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն»-ը` դիտելու « Զարմանահրաշ դայակը կամ Ամանորյա հեքիաթային իրարանցում» ներկայացումը։ Բոլորը մեծ հետաքրքրությամբ և բարձր տրամադրությամբ էին հետևում թատրոնի ընթացքին։ Ներկայացման վերջում հանդիսասրահը ցնծում էր մանուկների ծափողջյուններից և ուրախ ծիծաղից։

Տեսանյութը` Լիլիթ Մովսիսյանի

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

IMG_20240110_144428

Այս շաբաթ Հարավի 4.3 դասարանի աղջիկներն իրենց նախաձեռնությամ որոշեցին ուլունքագորխության խմբակ կազմել և իրենց կրտսեր ընկերներին սովորեցնել ուլունքներից զարդեր պատրաստել։ Սովորողները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին վերաբերվում իրենց աշխատանքին, և փոքրերին սիրով ու հոգատարությամբ քայլ առ քայլ բացատրում էին փե ինչպես ուլունքներից զարդեր պատրաստել։

10.01.24. Օրվա ամփոփում

IMG_20240111_123054

Այսօր բնատեխնիկական ստուգատեսի շրջանակում Հարավի « Շատախոսներ» ջոկատը կատարեց բնագիտական փորձ։ Փորձի համար անհրաժեշտ պարագաներն են`

  • 3 սպիտակ մեխակ
  • 3 բաժակ
  • 3 տարբեր գույների սննդային ներկեր
  • Ջուր

Ջոկատի մասնակիցները բաժակների մեջ ջուր լցրեցին, ավելացրեցի գունավոր սննդային ներկերը, ապա մեխակները դրեցին բաժակների մեջ։ Պետք է սպասենք 24 ժամ, արդյունքը տեսնելու համար։

Ամփոփումը Անահիտ Հովսեփյանի տեսանյութում`

Արդյունքը` 24 ժամ անց.

Design a site like this with WordPress.com
Get started