Սուրբ ծնունդ

«Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել։ Սուրբ Ծննդյան  նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ ցերեկով էր երևում։

Այսօր Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններից Մայան և նախակրթարանի սան Հենրին մասնակցեցին «Ճրագալույց»-ին և Սուրբ Էջմիածին եկեղեցուց լույս բերեցին իրենց տուն։

Design a site like this with WordPress.com
Get started