Մանկավարժական գարնանային ճամբար. 26.03.

Այսօր Մանկավարժական ճամբարի երկրորդ օրն է: Օրը սկսվել է Հարավային դպրոց — պարտեզում , քննարկվել են Ապրիլյան, Մայիսյան հավաքի նախագծերը, անելիքները:

Այսօր Երկարացված օրվա կազմակերպիչների հավաքի համակարգողն էր Շամիրամ Պողոսյանը: Օրակարգում իրականացված նախագծերի քննարկումն էր:

«Նկարենք միասին» սեմինարի ժամանակ անցանք հաջորդ փուլին, մեր նկարած էսքիզները քնցկացրեցինք շապիկների վրա: Այս անգամ նկարելն ավելի հեշտ ու հմտորեն էր ստացվում : Նակրել եմ նաև թռչնատառ «Ն» տառը:

Հեղինակ՝ mirzoyannare

Ողջու՜յն, ես Նարե Միրզոյանն եմ։ Մասնագիտությամբ բնապահպան եմ։ Դեռևս ուսանողական տարիներից սիրել եմ աշխատել երեխաների հետ։ Այդ իսկ պատճառով զուգահեռ համատեղել եմ ուսումս և աշխատանքս նախակրթարանում։ Կյանքում գնահատում եմ անկեղծությունն ու պարզությունը։ Ցանկանում եմ օգնել, գիտելիքներով կիսվել փոքրիկների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր փորձ, նոր գիտելիքներ։ Իմ բլոգում կարող եք տեսնել իմ առօրյա աշխատանքների վերաբերյալ բազմաբովանդակ նյութեր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started