Երկարացված օրվա ճամբար կազմակերպելու կարգ

Երկարացված ուսումնական օրվա ճամբարը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սովորողի ընտրած գործունեությունների, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։

Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Ծառայությունը վճարովի է․մատուցած ծառայության չափը որոշվում է պայմանագրով և կառավարման խորհրդի նիստի հաստատած չափով։

Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար։

Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ), նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում շաբաթվա օրացույցը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա  վարում է իր ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է ճամբարականների ընտրած գործունեություները, նրանց հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։

Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական օրացույցի համաձայն՝ նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը․ օրացույցը հրապարակվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանի համար:

Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություն։

Սովորողի անհատական աշխատակարգում ինքնակրթության համար կարող է նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչն պատասխանատու է իր խմբի քանակի, սովորողների ամենօրյա հաճախումների գրանցման համար։ Երկարացված օրվա կազմակերպիչն է ուղեկցում սովորողների խումբը դեպի տրասնպորտային կայան։ Երկարացված օրվա սովորողների մասին ճամբարի կազմակերպիչը օրինական ներկայացուցչին տեղեկություններ փոխանցում է էլեկտրոնային հասցեով։

Սովորողի օրինական ներկայացուցիչը երեխայի առանձնահտկությունների՝ ալերգիաների, հիվանդությունների, տրանսպորտով հետադարձ հասցեի փոփոխության, երեխայի հետադարձը այլ՝ դպրոցի համակազմին անծանոթ, անձի միջոցով՝ դպրոցից տուն կազմակերպելու մասին   պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել։

Միջավայր

  • Կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցների ուսումնական կաբինետներ, դպրոցի բակ, մարզասրահ, ջերմոց, տեխնոլոգիայի, երաժշտության սրահներ, բրուտանոց, ուսումնական Ագարակ, կրթահամալիրի ուսումնական կենտրոններ՝ ըստ նախապես հրապարակված օրացույցի։
  • Տարածք, որտեղ սովորողներն կարող են կազմակերպել բակային խաղեր, լինել մաքուր օդում։
  • Բակեր, թանգարաններ, քաղաքային պուրակներ, այլ։

Բովանդակություն

  • Համագործակցային (խմբային) աշխատանք
  • Սովորողի ընտրած գործունեություններ
  • Ուրբաթ համերգներ, այլ՝ օրացույցով որոշված համերգներ, ստուգատեսներ
  • Պար, նկարչություն, մարմնակրթություն
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Երևակայական մտածողությունը զարգացնող խաղեր, բակային խաղեր
  • Այլ՝ ճամբարականների առաջարկով ձևավորված գործունեություններ։
Design a site like this with WordPress.com
Get started