«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 2

Այսօր օգոստոսի 23-ն է։ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օր 2: Օրը սկսվել է Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ ասմունքով, երգով ու պարով։ Ապա քայլեցինք Խեցեգործության սրահ, որտեղ մեզ դիմավորեցին   —-      ։ Այստեղ մենք աշխատեցինք կավով, պատրաստեցինք մեր առաջին աշխատանքը։ Ամբողջ աշխատային ընթացքը շատ հետաքրքիր էր և հաճելի։

IMG_20230823_102755

Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար։ Օր 2”

«Ոսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հարցազրույցի վերլուծություն

Հարցազրույց, որից հետո իմ մեջ առաջացան երկակի զգացողություններ։ Իհարկե, ցանկացած ժամանակներում փոփոխությունները դժվար են կատարվում, ընդունվում։ Մարդկության ի հայտ գալուց հետո մարդն անընդհատ ձգտել է կատարելագործվելուն, ավելի կիրթ լինելուն։ Դարերի անցումը՝ Քարե դար, Բրոնզի դար, Երկաթի դար, իսկ հիմա էլ կարծես թե գիտության, տեխնոլոգիայի, գիտության դարաշրջան է։ Իհարկե, տեխնիկայի, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, ինքնակրթությամբ զբաղվելը միմիայն դրական է։ Բայց թողնել, որ ամբողջությամբ ուսուցումը լինի ինքնակրթությամբ, փոքր-ինչ անընդունելի է։ Ժամանակի ընթացում տեխնիկայի զարգացումը հիանալի է, սակայն դրա հետ միասին պետք է զարգանա, կատարելագործվի մարդը։ Հակառակ դեպքում աշխարհում կգերիշխեն ռոբոտներն ու համակարգիչները։

Design a site like this with WordPress.com
Get started